Ալիեւը «հուսադրող» է անվանել Հայաստանի դիրքորոշումը
«Երեկ եւ այսօր Երեւանի դրսեւորած դիրքորոշումը հույս է ներշնչում, որ հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանն ու Հայաստանը կլուծեն առկա խնդիրները, կստորագրեն խաղաղության պայմանագիր, եւ Անդրկովկասի երեք երկրները կսկսեն համագործակցել եռակողմ ձեւաչափով», - ասել է Ալիեւը։
«Հայաստանի ղեկավարությունը ցուցաբերեց անսպասելի քաղաքական ձեռնահասություն։ Մենք դա գնահատում ենք եւ համարում ենք կարեւոր գործոն»,- նշել է Ադրբեջանի նախագահը։