Ադրբեջանը վերադարձրել է առեւանգված երեք հայ երիտասարդներին
«Սեպտեմբերի 7-ին Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի Հակարիի կամուրջի տեղամասում ադրբեջանական կողմը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Նելսոնի Սարգսյանին (ծնվ. 05.07.2001թ.), Լեւոն Ժիրայրի Գրիգորյանին (ծնվ. 17.05.2003թ.) եւ Վահե Ջանբուլաթի Հովսեփյանին (ծնվ. 12.06.2003թ.)։
Նրանք օգոստոսի 28-ին ադրբեջանական սահմանապահների կողմից արգելանքի էին վերցվել ԼՂ-ից ՀՀ ուղեւորվելիս»,- ասված է Հայաստանի ԱԱԾ հաղորդագրությունում: