Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2018

Новости за 08.05.2018

Քենիայում առյուծը գողացել է նկարահանման խցիկը և ֆիլմ «նկարահանել» (տեսանյութ)

Tert.am (hy) 

Քենիայում էգ առյուծն աշխատող նկարահանման խցիկ է գողացել վավերագրական ֆիլմ նկարահանող խմբից: Կենդանու նկարահանած ֆիլմին անդրադարձել է UPI պորտալը:

Նշվում է, որ տեսանյութի մի հատվածով կիսվել են «Իմ Աֆրիկան» ֆիլմի պրոդյուսերները, այնուհետև այն հրապարակվել է UPIVideo YouTube ալիքում:

Աղբյուրը մանրամասնում է, որ դաշտում տեղադրված նկարահանող խցիկները հետաքրքրել են առյուծին, և նա երախի մեջ է վերցրել սարքերից մեկն ու փախչել: Նկարահանող խումբն ավտոմեքենայով հետևել է առյուծին և նկարահանել... Читать дальше...

Սաուդյան Արաբիայում հայտնել են, թե երբ կթույլատրեն կանանց մեքենայի ղեկին նստել

Tert.am (hy) 

Կանայք Սաուդյան Արաբիայում մեքենայի ղեկին նստելու հնարավորություն կստանան հունիսի 24-ին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է թագավորության ճանապարհային երթևեկության գլխավոր վարչության ղեկավարի հայտարարության մեջ:

«Բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները կանանց մեքենա վարելու համար կավարտվեն մինչև հունիսի 24-ը»,- ասվում է հայտարարության մեջ:

18 տարին լրացած կանայք կկարողանան գրանցվել թագավորության տարբեր նահանգների 5 քաղաքի ավտոդպրոցներում՝ վարորդական իրավունք ստանալու համար... Читать дальше...

ԵՄ-ն նշել է պայմանները, որոնց դեպքում հավատարիմ կմնա Իրանի միջուկային ծրագրին

Tert.am (hy) 

Եվրամիությունն ափսոսանք է հայտնել իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«ԵՄ-ն ափսոսում է միջուկային ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու համար: Եթե ԱՄՆ-ը վերանայի իր դիրքորոշումը, մենք կողջունենք դա»,- Հռոմում լրագրողներին ասել է Մոգերինին:

Վերջինս նշել է նաև այն պայմանները, որոնց կատարման դեպքում ԵՄ-ը կշարունակի հավատարիմ մնալ միջուկային գործարքին: 

«Քանի... Читать дальше...



Ն.Փաշինյանը և Վ.Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքը հայ-ռուսական հարաբերությունների խորացման ուղղությամբ

Tert.am (hy) 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում:

Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսաստանյան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ:

Կողմերն ընդգծել են, որ նշված հարցերն առավել... Читать дальше...

Իսրայելը զորքերը բարձր մարտական պատրաստականության է բերել Իրանի պատճառով

Tert.am (hy) 

Իսրայելի ղեկավարությունը Գոլանի բարձունքներում տեղի իշխանություններին հրահանգել է ուժերը մարտական ակտիվության բերել և «պատրաստ պահել (ռումբի) ապաստարանները»:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նման հրահանգ է տրվել Սիրիայում իրանական ուժերի կողմից «անսովոր ակտիվություն» նկատելուց հետո:

Տեղի իշխանություններին հրահանգվել է բացել ապաստարաններն ու բարձր մարտական պատրաստականության բերել հակաօդային պաշտպանության համակարգերը:

Հաղորդվում է, որ Իրանի պաշտպանության բանակի ուժերը... Читать дальше...

ԱՄՆ-ը դուրս է գալիս իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից. Իրանն ու մյուս երկրներն արձագանքել են

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից և կրկին պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ:

«Այսօր հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները դուրս է գալու իրանական միջուկային գործարքից», - ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Թրամփը՝ հավելելով, որ հուշագիր կստորագրի առ այն, որ նախկինում սառեցված պատժամիջոցները վերականգնվեն:

«Մենք տնտեսական պատժամիջոցներ կսահմանենք ամենաբարձր մակարդակով: Ցանկացած երկիր, որն օգնում է Իրանին միջուկային զենք ստանալու ձգտման հարցում... Читать дальше...

Կոալիցիոն ուժերն անցել են Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի վերջնական փուլի իրագործմանը

Tert.am (hy) 

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զորամիավորման ջոկատները՝ ԱՄՆ-ի և կոալիցիայի մյուս դաշնակիցների աջակցությամբ, սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերջին կենտրոնացման օջախների ոչնչացումը Սիրիայում:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կոալիցիայի կողմից Իրաքում և Սիրիայում իրականացվող «Անսասան վճռականություն» արշավի փոխհրամանատար, բրիտանացի գեներալ-մայոր Ֆելիքս Գենդին:

««Սիրիայի դեմոկրատական ուժերը» գործողությունները վերսկսել են Սիրիայում... Читать дальше...

Ավստրալիան ստեղծում է սեփական տիեզերական գործակալությունը

Tert.am (hy) 

Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է երկրում առաջին տիեզերական գործակալությունն ստեղծելու մասին, որի խնդիրների շարքում ներառվում են տիեզերական տեխնոլոգիաների բնագավառի զարգացմանն աջակցելն ու տեխնոլոգիաների դուրսբերումը համաշխարհային շուկա:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, Ավստրալիայի ֆինանսների նախարարությունը հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագծում ընդգրկել է այդ նպատակի իրականացմանը հատկացվելիք ծախսերը, որ կազմում է 41 մլն ավստրալական դոլար (30.5 մլն դոլար):

Մինչ այս տարին... Читать дальше...



Ժամանակակից Երևանը միջազգային քաղաք է, իսկ հայ երիտասարդները խորհրդային մտածելակերպ չունեն. Թոմաս դե Վաալ

Tert.am (hy) 

Բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վաալը «Քարնեգի» հիմնադրամի կայքում հոդված է հրապարակել «Հայկական հեղափոխությունն ու 1988-ի ժառանգությունը» խորագրով, որում համեմատականներ է տանում 88-ի շարժման ու ներկայիս թավշյա հեղափոխության միջև:

«Հետխորհրդային տարածքում հայաստանյան ճգնաժամի շուրջ բազմաթիվ դիտորդներ են գլուխ ջարդել: Ժամանակակից Հայաստանն իր յուրահատկություններն ունի, որոնք շեղում են հեռակա դիտորդին: Հեշտ է վերծանել այդ յուրահատկությունները, երբ ուսումնասիրում ես 1988-ին մեկնարկած Կոմունիստական իշխանությունից դուրս գալու շարժումը... Читать дальше...

Հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքում. տուժածներ չկան

Tert.am (hy) 

Մայիսի 8-ին՝ ժամը 14:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 99 շենքի մոտ գտնվող խանութում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:01-ին, մարվել՝ 15:14-ին:

Ամբողջությամբ այրվել են առևտրի կետի պլաստմասե առաստաղը (մոտ 9 քմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Forbes-ը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը

Tert.am (hy) 

Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց 2018 թվականի վարկանշային աղյուսակը:

Այն առաջին անգամ գլխավորել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը: Իր ընտրությունն ամսագիրը մեկնաբանում է այն հանգամանքով, որ այս տարի Համաչինական ժողովի նիստում սահմանադրական փոփոխություններ են կիրառվել, որոնք թույլ են տալիս երկրի ղեկավարին իշխել անսահմանափակ ժամկետով:

Forbes-ն ընդգծում է, որ «Սի Ցզինպինի անձի պաշտամունքը ներկայում համեմատելի է միայն Մաո Ցզեդունի պաշտամունքի... Читать дальше...

Այսօր հատկապես երջանիկ եմ իմ ժողովրդի համար. Հենրիխ Մխիթարյան

Tert.am (hy) 

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում գրառում է կատարել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության վերաբերյալ:

«Այսօր հատկապես երջանիկ եմ իմ ժողովրդի համար: Մի քանի շաբաթ Հայաստանի ողջ տարածքում տեղի ունեցած խաղաղ և ժողովրդական շարժումներից հետո մեր երկիրն աշխարհին օրինակ ցույց տվեց, թե ինչպես է պետք լսելի դարձնել ժողովրդի ձայնը:

Ցանկանում եմ, որ Հայաստանը դառնա այն վայրը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կունենա լավագույն հնարավորություններն իր երազանքները կյանքի կոչելու համար... Читать дальше...

Կարևոր է, որ բոլոր կողմերի ցուցաբերած զսպվածությունը և հմուտ կառավարումը շարունակվի. ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարի հաղորդագրությունը ՀՀ նոր վարչապետի ընտրության կապակցությամբ

Tert.am (hy) 

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար սըր Ալան Դանքնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա, մասնավորապես, ասել է․

«Ուրախ եմ, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը հանգուցալուծվել է բանակցությունների և խորհրդարանական գործընթացի միջոցով և շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու կապակցությամբ։

Շնորհիվ բոլոր ներգրավված կողմերի՝ վերջին երեք շաբաթների ընթացքում տեղի ունեցած... Читать дальше...

Ավստրալիայի բնակչուհուն են վերադարձրել 14 տարի առաջ կորած կատվին (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Ավստրալական Սիդնեյում 14 տարի առաջ կորած կատվին վերադարձրել են տիրոջը: Այս մասին հայտնում է 9news տեղական պորտալը:

Կենդանու տեր Լի Մաքքենզիի խոսքով՝ Չելսի անունով սև կատուն փախել է տնից ու չի վերադարձել: Չնայած բոլոր ջանքերին՝ կնոջը չի հաջողվել գտնել 4 տարեկան կատվին, և նա որոշել է, որ Չելսին սատկել է:

Աղբյուրը մանրամասնում է, որ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության կամավորները գտել են կատվին Սիդնեյի փողոցներում՝ նախկին տնից 20 կմ հեռավորության վրա: Կենդանին վատ վիճակում էր... Читать дальше...

Վաչե Գաբրիելյանը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերը

Tert.am (hy) 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին:

Վաչե Գաբրիելյանը վարչապետին ներկայացրել է գագաթնաժողովի օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացումն ու անդամ պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը:

Քեյթ Բլանշետը և Քրիստեն Ստյուարտը պատմել են՝ ինչ է պետք Կաննի կինոփառատոնում հաղթելու համար

Tert.am (hy) 

Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամներ, դերասանուհիներ Քեյթ Բլանշետը և Քրիստեն Ստյուարտը պատմել են՝ ինչ է պետք Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին արժանանալու համար, հայտնում է РИА Новости-ն:

«Կարծում եմ՝ «Ոսկե արմավենու ճյուղի» տերն արդեն որոշված է մրցանակի անվանումով: Նա պետք է լինի լավագույնը ամեն ինչում. դերասանական խաղ, ռեժիսուրա, օպերատորական աշխատանք, անհավանական թիմ, որը հնարավոր է դարձնում ֆիլմը: Սա մի կինոֆիլմ է, որն ապրում է ոչ միայն ստեղծողների և ժյուրիի երևակայությունում... Читать дальше...

Հայաստանի միջազգային վարկի բարձրացման արդյունքում ուժային կենտրոնները շահագրգռված են ՀՀ-ի և Արցախի խաղաղ ապագայով. Վահրամ Աթանեսյան

Tert.am (hy) 

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի կանխատեսմամբ՝ անձերի փոփոխությունը դժվար թե ղարաբաղյան հիմնախնդրում փոփոխություններ բերի:

Նա Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր գնահատականը, թե արդյոք կփոխվի Ադրբեջանի կամ Ալիևի պահվածքը՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու հետևանքով:

«Մենք կարծես առաջ էլ ենք ընկնում: Որքան ես եմ հասկանում՝ Նիկոլ Փաշինյանը  լինելու է ժամանակավոր կառավարության վարչապետ, և այդ ընթացքում հազիվ թե բանակացային գործընթաց լինի... Читать дальше...


Музыкальные новости
Концерт

Концерт в музее имени П.И. Чайковского





Персональные новости
Антонина Арталевская

Патриотическую акцию «Синий платочек» провели в Нижнем Новгороде в день прибытия «Поезда Победы»





Վիգեն Սարգսյանը հրաժարական է տվել պաշտպանության նախարարի պաշտոնից (տեսանյութ)

Tert.am (hy) 

ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հրաժարական է տվել:

Սարգսյանը ուղերձով է հանդես եկել՝ ուղղված Զինված ուժերի զինծառայողներին՝ հայտնելով, որ դադարեցնում է իր աշխատանքը որպես պաշտպանական գերատեսչության ղեկավար: 

«Քաղաքական իրադարձությունների բերումով՝ իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը: Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոն է, և նրա աշխատանքի արդյունավետությունը ուղիղ կախված է համախոհների թվից: Շնորհակալ եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ... Читать дальше...

Վիգեն Սարգսյանը դադարեցնում է աշխատանքը որպես պաշտպանական գերատեսչության ղեկավար (տեսանյութ)

Tert.am (hy) 

ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Սարգսյանը ուղերձով է հանդես եկել՝ ուղղված Զինված ուժերի զինծառայողներին՝ հայտնելով, որ դադարեցնում է իր աշխատանքը որպես պաշտպանական գերատեսչության ղեկավար: 

«Քաղաքական իրադարձությունների բերումով՝ իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը: Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոն է, և նրա աշխատանքի արդյունավետությունը ուղիղ կախված է համախոհների թվից... Читать дальше...

Ռուսաստանում մայրը գողությունը պատկերող տեսանյութում ճանաչել է դեռահաս որդուն և հանձնել նրան ոստիկանությանը

Tert.am (hy) 

ՌԴ Իրկուտսկ քաղաքի բնակչուհին իր որդուն ճանաչել է տեսանյութում, որտեղ երկու երիտասարդ բջջային հեռախոս էին գողանում մանկասայլակով կնոջից:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ Իրկուտսկի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության մամլո ծառայությունը, տեսանյութը հրապարակվել էր սոցցանցերում, որպեսզի ոստիկանությունը հեշտությամբ գտնի չարագործներին:

Կասկածյալի մայրը ճանաչել է որդուն և տեղյակ պահել իրավապահ մարմիններին նրա կատարած հանցագործության մասին: Դրանից հետո երիտասարդն ինքն է ժամանել ոստիկանության բաժանմունք և խոստովանել է մեղքը... Читать дальше...

Դավիթ Բեկի փողոցում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ shamshyan.com

Tert.am (hy) 

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում Mercedes ML63 մակնիշի 01 ՕA 010 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Բեկի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում եղած հաստաբուն ծառին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ հարվածի արդյունքում հաստաբուն ծառը կոտրվել է:

Օպերատիվորեն... Читать дальше...

Բակո Սահակյանը ՀՀ ԿԲ նախագահի հետ քննարկել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր

Tert.am (hy) 

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:

Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Спорт в России и мире
Москва

Никакой магии! В спортивном прогнозировании не бывает безусловных выигрышных стратегий


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Новак Джокович

Кто транслирует бой Табило против Джоковича на турнире Rome Masters 1000?


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Сенатор Святенко: поддержка фермеров играет важную роль в устойчивости экономики





Путин в России и мире
Москва

ООН незаметно признала Путина: Сообщено об официальном письме


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Ждём расстрела или отравления Зеленского в ближайшее время – Макгрегор


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Вадим Самойлов

Вадим Самойлов («Агата Кристи») выступит на фестивале «Окна Открой»!



Москва

Слияния мельчают // Госкомпании замедлили скупку активов

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net