Ռուսաստանում մայրը գողությունը պատկերող տեսանյութում ճանաչել է դեռահաս որդուն և հանձնել նրան ոստիկանությանը
ՌԴ Իրկուտսկ քաղաքի բնակչուհին իր որդուն ճանաչել է տեսանյութում, որտեղ երկու երիտասարդ բջջային հեռախոս էին գողանում մանկասայլակով կնոջից:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ Իրկուտսկի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության մամլո ծառայությունը, տեսանյութը հրապարակվել էր սոցցանցերում, որպեսզի ոստիկանությունը հեշտությամբ գտնի չարագործներին:
Կասկածյալի մայրը ճանաչել է որդուն և տեղյակ պահել իրավապահ մարմիններին նրա կատարած հանցագործության մասին: Դրանից հետո երիտասարդն ինքն է ժամանել ոստիկանության բաժանմունք և խոստովանել է մեղքը: Գողացված բջջային հեռախոսն առգրավվել է և հանձնվել տիրոջը:
Պարզվել է, որ նա և իր հանցակիցը նույն դասարանում են սովորում, և նրանց մասին դրական գնահատականներ են հնչել: Նախկինում տղաներն աչքի չէին ընկել վատ վարքագծով: Թե ինչն է իրենց դրդել նման քայլի գնալ, պատանի կողոպտիչները բացատրել չեն կարողացել: