Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2018

Новости за 23.05.2018

Դեշամ. Հույս ունեմ, որ Ռաբիոն կմեծանա և կսկսի մտածել այսպիսի լուրջ սխալից հետո

Tert.am (hy) 

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի որոշումը հրաժարվել ԱԱ-2018-ի համար թիմի պահեստային կազմում ընդգրկվել:

Читать дальше...

Ավելի քան 66 200 սիրիացի փախստական է վերադարձել Արևելյան Ղուտայի իրենց տները

Tert.am (hy) 

Ավելի քան 66 200 սիրիացի փախստականներ իրենց տներն են վերադարձել Արևելյան Ղուտայում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն:

«Հումանիտար իրավիճակի բարելավման շնորհիվ փախստականների և ժամանակավոր տեղահանված անձանց ճամբարներից իրենց տներն են վերադարձել 66 257 սիրիացի, որոնք Արևելյան Ղուտայի բնակիչներ են», - ասել է գեներալ-մայորը:

Վերջինս ընդգծել է նաև, որ տեղի բնակիչների անվտանգության... Читать дальше...

Forbes-ը հրապարակել է ամենաարժեքավոր ապրանքանիշերի ցանկը

Tert.am (hy) 

Ամերիկյան Apple ընկերությունը գլխավորել է 2018 թվականի ամենաթանկարժեք ապրանքանիշերի ցանկը՝ ըստ Forbes-ի: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ամսագրի տվյալները, տեխնոլոգիական ընկերության արժեքը կազմել է 182.8 մլրդ դոլար:

Apple-ից բացի առաջատար հնգյակում ընդգրկվել են տեխնոլոգիական հատվածը ներկայացնող Google, Microsoft, Facebook և Amazon ընկերությունները:

Forbes-ը հաշվարկներ կատարելիս կողմնորոշվել է՝ նկատի ունենալով ընկերության եկամուտը երեք տարվա կտրվածքով: Այնուհետև հաշվարկել... Читать дальше...



Նոր համակարգչային վիրուսն ավելի քան 500 000 սարքավորում է խոցել աշխարհի 54 երկրում

Tert.am (hy) 

Նոր համակարգչային վիրուսը շուրջ 500 000 համակարգիչ է վնասել աշխարհի ավելի քան 50 երկրում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Cisco Systems ամերիկյան հեռահաղորդակցական ընկերությունը:

Վնասակար ծրագրային ապահովումը, որն ստացել է VPNFilter պայմանական անվանումը, խոցում է ցանցային սարքավորումները, մասնավորապես՝ երթուղիչներն ու կրիչները: Վիրուսի միջոցով չարագործները կարող են ոչ միայն գողանալ կայքերի մասին տվյալները, այլև շարքից հանել թվային սարքերը:

Ամերիկյան ընկերության փորձագետները նշում են... Читать дальше...

Ցուկերբերգի հետ լուսանկարը փչացրել է եվրապատգամավորի համբավը

Tert.am (hy) 

Համացանցի օգտատերերը հիասթափվել են Եվրախորհրդարանի պատգամավոր Սեսիլիա Վիքստրյոմից, երբ վերջինս սելֆի է արել՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ գրկախառնված: Լուսանկարը հրապարակվել է եվրապատգամավորի թվիթերյան էջում:

Ինչպես նշում է Lenta.ru-ն, լուսանկարն արվել է Բրյուսելում սոցցանցի օգտատերերի տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալի մասին Ցուկերբերգի ելույթից հետո: Որոշ եվրապատգամավորներ դժգոհ էին մնացել Ցուկերբերգի ելույթից, քանի որ նա անպատասխան է թողել հարցերից շատերը:

Twitter-յան օգտատերերը կարծիք են հայտնել... Читать дальше...

Իսրայելը պետք է պարտադիր ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Եվգենի Սատանովսկի

Tert.am (hy) 

Մայիսի 23-ին Իսրայելի Քնեսեթը որոշում է կայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը խորհրդարանի քվեարկությանը ներկայացնելու մասին: Օրինագիծը խորհրդարանում ներկայացնելու որոշումն ընդունվել է թուրք-իսրայելական հարաբերությունների հերթական վատթարացման ֆոնին:

Անդրադառնալով Քնեսեթում բանաձևի քննարկմանը՝ ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին կարծիք է հայտնել, որ անհնար է կանխագուշակել, թե ինչ որոշում կկայացնի Իսրայելի խորհրդարանը՝ հաշվի առնելով պատմական փաստի... Читать дальше...

Ավստրալուհին վիճակախաղի տոմսերում նշել է իր հարսանիքի ամսաթիվն ու շահել

Tert.am (hy) 

Ավստրալական Վիկտորիա նահանգի Մելբուրն քաղաքի բնակչուհին վիճակախաղի տոմսերում նշել է իր հարսանիքի ամսաթիվն ու 9.6 միլիոն ավստրալական դոլար շահել: Այս մասին հայտնում է News.co.au-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կինը վիճակախաղի երկու տոմս է գնել իր ու ամուսնու համար՝ որպես ամուսնության 19-րդ տարելիցի նվեր: Առաջին շահումը ստանալու համար անհրաժեշտ էր ութ թիվ կռահել, որոնք կինը վերցրել է իր ամուսնության ու երեխաների ծննդյան օրերի ամսաթվերից ու նշել դրանք երկու տոմսերում:

Նշվում է, որ տոմսերը նույն ձևով էին լրացված... Читать дальше...



Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ տոնական միջոցառումների շրջանակում կայացել է բացօթյա ջազ-համերգ

Tert.am (hy) 

Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ տոնական միջոցառումների շրջանակում նախօրեին՝ երեկոյան, Կասկադ համալիրի հարակից տարածքում ջազի սիրահարների համար կազմակերպվել էր բացօթյա մեծ համերգ:

Հայկական ու համաշխարհային ջազի լավագույն ստեղծագործություններով համեմված համերգին ներկա էր նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել հայկական ջազի ինչպես հին, այնպես էլ նոր սերնդի վառ ներկայացուցիչներ:

Նշենք, որ այս տարին հոբելյանական է հայկական ջազի համար. ուղիղ 80 տարի... Читать дальше...

Մեծ Բրիտանիայում թունավորված Յուլիա Սկրիպալն ապաքինվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել

Tert.am (hy) 

ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դուստր Յուլիան առաջին հարցազրույցն է տվել թունավորման դեպքից հետո:

Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը, 33-ամյա Յուլիան, որը հոր հետ միասին նյարդային կաթված առաջացնող նյութով թունավորվել էր բրիտանական Սոլսբերիում, նշել է, որ հաջողակ է, որ կարողացել է ապաքինվել նման միջադեպից հետո: Ներկայում նա գաղտնի պահվող տարածքում է բնակվում՝ գտնվելով ոստիկանների մշտական վերահսկողության տակ:

«Մեր բախտն այնքան է բերել, որ երկուսով էլ ողջ ենք մնացել... Читать дальше...

Եվրոպական հանձնաժողովում ցանկանում են բարձրացնել պլաստիկի վերամշակելիությունը

Tert.am (hy) 

Եվրոպական միությունը մտադիր չէ հրաժարվել պլաստիկի գործածությունից, սակայն Եվրոպական հանձնաժողովը նպատակ ունի բարձրացնել պլաստիկի վերամշակելիությունը: Այս մասին ասվում է ԵՀ փոխնախագահ Յուրկի Կատայնենի Twitter–յան էջում:

Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը պլաստիկի վերաբերյալ ռազմավարություն է նեկայացրել: ԵՀ-ի նպատակը պլաստիկի օգտագործումը նվազեցնելն է, այդ թվում՝ պլաստիկով ծովերի ու օվկիանոսների աղտոտման նվազեցումը, քանի որ սա լուրջ խնդիր է ոչ միայն ձկների և ծովային կյանքի, այլ նաև՝ մարդկանց... Читать дальше...

ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է «եվրաեռյակի» հետ Իրանի հարցը քննարկելու մտադրության մասին

Tert.am (hy) 

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ նախատեսում է հանդիպում անցկացնել Եվրամիության ներկայացուցիչների հետ, որոնք Իրանի հետ միջուկային համաձայնագրի անդամներն են:

«Կախված իմ ժամացուցակից՝ ծրագրում եմ հունիսի սկզբին կամ կեսերին հանդիպել մի շարք կողմերի հետ, այդ թվում և եվրաեռյակի գործընկերների հետ՝ քննարկելու հետագա քայլերը»,- Պոմպեոյի խոսքը մեջբերում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյներսը հայտարարել էր, որ հնարավոր է՝ նոր միջոցներ ձեռնարկվեն... Читать дальше...

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Tert.am (hy) 

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի առաջ, պատասխանել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցին:

Կոնգրեսական Դևիդ Սիսիլինը, հարց ուղղելով Պոմպեոյին, ասել է. «Որպես պետքարտուղար՝ կանե՞ք այն, ինչ չեն արել նախկին պետքարտուղարները, կճանաչե՞ք արդյոք Օսմանյան կայսրությունում  հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը»:

«Ես չգիտեմ պատասխանը և չեմ կարող պատասխանել, սակայն կվերանայեմ այդ հարցը», -... Читать дальше...

Հնարավոր չէ բարձրագույն կրթությունն ամբողջովին անվճար դարձնել, բայց առաջնային է շնորհալի երիտասարդների կրթության մատչելիությունը. կարծիքներ

Tert.am (hy) 

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի կարծիքով՝ այսօր բյուջեն հնարավորություն չի տալիս բարձրագույն կրթությունն ամբողջովին դարձնել անվճար, բայց պետք է ձգտել դրան: Իսկ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այս փուլում առաջնային է համարում գոնե սոցիալապես անապահով խավերի և շնորհալի երիտասարդների համար կրթությունը մատչելի դարձնելը:

Կրթության ոլորտի փորձագետ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝... Читать дальше...

Չինաստանում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է հեծանվորդը հայտնվում բեռնատարի անիվների տակ

Tert.am (hy) 

Չինաստանի Գուանդուն նահանգի ճանապարհներից մեկում տեղադրված վերահսկողության տեսախցիկը սարսափելի ավտովթար է ֆիքսել:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ճանապարհի երթևեկելի մասով ամբարձիչ ընթանում, որի կեռիկը ամրացված չի եղել: Ընթացքի ժամանակ այն հարվածել է կողքով ընթացող հեծանվորդին, այնուհետև՝ ցեմենտ տեղափոխող բեռնատարին, որն էլ ավելի ուշ անցնում է արդեն իսկ տուժած հեծանվորդի վրայով, որի հետևից ընթանում էր:

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետևանքով մեկ տղամարդ զոհվել է... Читать дальше...


Музыкальные новости
Rammstein

Минкульт Калининградской области отказался отменять шоу «Tribute Rammstein»





Персональные новости
ЦСКА

РОСГВАРДИЯ ОБЕСПЕЧИЛА ПРАВОПОРЯДОК ВО ВРЕМЯ ВО ВРЕМЯ ФУТБОЛЬНОГО МАТЧА «ЦСКА» - «СПАРТАК» В МОСКВЕ





ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանին և Թուրքիային մեղադրել է Բալկաններում իրավիճակի ապակայունացման համար

Tert.am (hy) 

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան զբաղվում են Բալկաններում իրավիճակի ապակայունացմամբ:

«Բոսնիայի հարցով մենք հասկանում ենք առկա վտանգները: Մենք կարծում ենք, որ Բալկանյան տարածաշրջանը շատ կարևոր է: Գիտենք, որ Ռուսաստանը ջանասիրաբար աշխատում է այնտեղ իրավիճակի ապակայունացման ուղղությամբ», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի՝ միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովում:

«Ինչպես և թուրքե՞րը»... Читать дальше...

Քնեսեթում հավանության են արժանացրել Ցեղասպանության ճանաչման բանաձևը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու առաջարկը

Tert.am (hy) 

Քնեսեթի պատգամավորները 16 կողմ, 10 դեմ ձայնով հավանության են արժանացրել «Մերեց» կուսակցության ղեկավար Տամար Զանդբերգի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին բանաձևը Քնեսեթում քննարկելու առաջարկը:

Ինչպես տեղեկացնում է Вести Израиль իսրայելական ռուսալեզու պարբերականը, բացելով մայիսի 23-ի խորհրդարանական նիստը՝ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը հայտարարել է, որ Իսրայելը պարտավոր է ճանաչել Ցեղասպանությունը՝ անկախ Թուրքիայի հետ կապված իրավիճակից: «Մենք պարտավոր ենք կատարել մեր պարտքը որպես հրեաներ և որպես պարզապես մարդիկ... Читать дальше...

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրին մասնակցելու համար ՀՀ կառավարությունը լուրջ անելիքներ ունի․ Սուրեն Սարգսյան

Tert.am (hy) 

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Միացյալ Նահանգները հայտնեց, որ պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել այն ժամանակ, երբ Հայաստանում իշխանափոխությունից  հետո նոր կառավարությունը հայտարարեց, որ պատրաստվում է պայքարել կոռուպցիայի և տնտեսության մեջ եղած  արատավոր երևույթների դեմ: Նա այս տեսակետը հայտնեց՝ խոսելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մասին, ըստ որի՝ պատրաստ է աջակցել Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում ընդգրկվելու համար:

«Հիմա, երբ Հայաստանում նոր կառավարությունը հայտարարում է... Читать дальше...

Քաղաքացին փորձում է ինքնասպան լինել

Tert.am (hy) 

Մայիսի 23-ին՝ ժամը 19:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ծնողների սխալներ, որոնք բացասաբար են անդրադառնում երեխաների կյանքի վրա (նկարազարդումներ)

Tert.am (hy) 

Երեխաների դաստիարակությունը պատասխանատու և ծանր աշխատանք է, որին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ: Իհարկե, չի կարելի դատապարտել ծնողներին մանր սխալների համար, սակայն լինում են դեպքեր, երբ որոշ սխալներ բացասաբար են անդրադառնում երեխաների վրա և հետք թողնում նրանց կյանքում:

AdMe.ru-ն պատմել է դաստիարակության ժամանակ ծնողների թույլ տված հիմնական սխալների մասին ու խորհուրդ տվել՝ ինչպես խուսափել դրանցից կամ ինչպես հաղթահարել դրանց հետևանքները:

Վախեցի՛ր ինձնից, սիրի՛ր ինձ

Երբեմն ծնողները նեղանում են... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

В Московской области прошел чемпионат Центрального округа Росгвардии по стрельбе из боевого ручного стрелкового оружия


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Арина Соболенко

Соболенко: я предпочитаю смотреть мужской теннис, а не женский


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Опыт проведения Всероссийской акции «Вода России» представлен на межведомственном заседании в Ташкенте





Путин в России и мире
Москва

Путин поручил сократить время пути поездов от Москвы до Черноморья до 16 часов


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Ru24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Антонио Вивальди

«Вивальди. Времена Года. Шнитке. Кончерто Гроссо»: концерт в старинном соборе при поддержке Relax FM



Москва

Машины Haval в России теперь будут продавать в разных салонах — City и Pro. Чем они отличаются?

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net