Քեյթ Բլանշետը և Քրիստեն Ստյուարտը պատմել են՝ ինչ է պետք Կաննի կինոփառատոնում հաղթելու համար
Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամներ, դերասանուհիներ Քեյթ Բլանշետը և Քրիստեն Ստյուարտը պատմել են՝ ինչ է պետք Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին արժանանալու համար, հայտնում է РИА Новости-ն:
«Կարծում եմ՝ «Ոսկե արմավենու ճյուղի» տերն արդեն որոշված է մրցանակի անվանումով: Նա պետք է լինի լավագույնը ամեն ինչում. դերասանական խաղ, ռեժիսուրա, օպերատորական աշխատանք, անհավանական թիմ, որը հնարավոր է դարձնում ֆիլմը: Սա մի կինոֆիլմ է, որն ապրում է ոչ միայն ստեղծողների և ժյուրիի երևակայությունում, այլ նաև վերապրում է փառատոնը», - ասել է Բլանշետը:
Քրիստեն Ստյուարտի խոսքով՝ փառատոնի գլխավոր մրցանակը շահող ֆիլմը պետք է ամբողջովին տարբերի մյուս ֆիլմերից:
«Կարծում եմ՝ կարևոր է, որ 10 տարի և դեռ շատ տարիներ անց ֆիլմն առաջվա պես էական լինի», - ընդգծել է Ստյուարտը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բացվել է Կաննի 71-րդ կինոփառատոնը: