«Ռոման» իր պաշտպանին է առաջարկել «Ռեալին»
«Ռոմայի» պաշտպան Կոստաս Մանոլասը հնարավոր է տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, «գայլերը» մտադիր են վաճառել ֆուտբոլիստին առաջիկա տնասֆերային պատուհանի ընթացքում: Նրանց կարծիքով Մանոլասի դիմաց «Ռեալը» կվճարի բավարար գումարը: Մադրիդյան ակումբը իր հերթին բավականին լավ է գնահատում Մանոլասին:
Սակայն նշվում է նաև, որ «սերուցքայինների» ղեկավարները կարծում են, որ Մանոլասը ավելի քիչ օգտակար կլինի Իսպանիայի առաջնությունում, քան Սերիա Ա-ում:
Մանոլասը այս մրցաշրջանում մասնակցել է 39 խաղի և խփել 4 գնդակ: