Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2018

Հայաստանի միջազգային վարկի բարձրացման արդյունքում ուժային կենտրոնները շահագրգռված են ՀՀ-ի և Արցախի խաղաղ ապագայով. Վահրամ Աթանեսյան

0

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի կանխատեսմամբ՝ անձերի փոփոխությունը դժվար թե ղարաբաղյան հիմնախնդրում փոփոխություններ բերի:

Նա Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր գնահատականը, թե արդյոք կփոխվի Ադրբեջանի կամ Ալիևի պահվածքը՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու հետևանքով:

«Մենք կարծես առաջ էլ ենք ընկնում: Որքան ես եմ հասկանում՝ Նիկոլ Փաշինյանը  լինելու է ժամանակավոր կառավարության վարչապետ, և այդ ընթացքում հազիվ թե բանակացային գործընթաց լինի, զարգացումներ լինեն, որ կարիք լինի Հայաստանը առաջին դեմքով ներկայանա: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը հնարավոր է՝ չհասցնի էլ Իլհամ Ալիևի հետ հանդիպել, որովհետև ոչ ոք չգիտի, թե արտահերթ ընտրություններից հետո ինչ է լինելու»,- ասաց նա:

Վահրամ Աթանեսյանի նկատառմամբ՝ Ադրբեջանում կարծես թե սպասելքիներ կան, որ նոր կառավարությունը Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում կարող է ունենալ այլ դիրքորոշում, թե որքանով են այս սպասելիքները հիմնավոր, ըստ նրա, ցույց կտա ժամանակը:

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համար Հայաստանում կատարված ներքաղաքական գործընթացներն անսպասելի էին: Վահրամ Աթանեսյանը հիշեցրեց, որ մինչ հեղափոխությունը միջնորդները պատրաստվում էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կազմակերպելուն:

«Ռուսական կողմը շրջանառության էր դրել տեղեկատվություն, ըստ որի, բանակցային սեղանին կա նոր տեղեկատվություն: Նույնիսկ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը դրանք անվանել էր «կրեատիվ»: Հիմա հայկական հեղափոխությունը փոխել է իրավիճակը. դեռ կողմերը չեն կարող բան քննարկել, քանի որ Հայաստանում պետության ղեկավար չկա: Նաև Նիկոլ Փաշինյանը պետք է ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին: Այնպես որ, մինչև տարեվերջ ես չեմ կանխատեսում որևէ փոփոխություն բանակցային գործընթացում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող դիտարկումները հրապարակից, ըստ Վահրամ Աթանեսյանի, որոշակի առումով պոպուլիստական են: «Այդ հայտարարություններն արվում են հրապարակի համար, մանավանդ կա ենթատեքստ, որ Հանրապետական խմբակցությունը լուրջ պրեսինգի նրան ենթարկեց շուրջ 20 տարի առաջ հեղինակած մի հրապարակման համար: Փաշինյանի այսօրվա արած հայտարարությունները ամբոխահաճ խոսքեր են, բայց պետության ղեկավարի լիազորությունները ստանձնելուց հետո նա կփոխի իր դիրքորոշումը և ավելի պրագմատիկ գործելաոճ կորդեգրի»:

Վահրամ Աթանեսյանի խոսքով՝ այն, ինչ դրված է այսօր բանակցային սեղանին, առավելագույնն է, ինչ միջնորդները կարող են առաջարկել որպես փոխզիջում կողմերի համար: «Այլ չափազանցված սպասումներ, կարծում եմ, հայ հասարակությունը չպետք է ունենա ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում: Եթե խոսքը վերաբերում է խաղաղ բանակցային ճանապարհով հիմնախնդիրը լուծելուն, ապա այսօրվա տարբերակը «ոսկե միջինն է», որը ձեռք է բերվել տարիների տքնաջան աշխատանքի շնորհիվ»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պարզապես չի կարող չեղարկել եղած ռեսուրսը: «Այլընտրանքը ո՞րը կարող է լինել.կարող է լինել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը, Հայաստանի մարզ ճանաչելը,- նշեց նա՝ նկատելով, որ դա կնշանակի բանակցությունների ճանապարհը փակել,-Պետք է մտածել հետևանքների մասին: Ռուսաստանը փաստացի չի մարսում Ղրիմի և Հարավային Օսիայի անեքսիան: Միջազգային հանրությունը նրան պատժամիջոցների է ենթարկում»:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ի վերջո Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանալի մասն է դառնալու, Վահրամ Աթանեսյանը պատասխանեց, որ դրա համար ի վերջո պայմաններ են պետք: «Քաղաքական, ռազմանական, տնտեսական, նույնիսկ դեմոգրաֆիական ռեսուրսներով պետք է հիմնավորված լինի նրա այս ցանկության իրականացումը: Գուցե 10-15 տարի հետո՝ Հայաստանի տնտեսության թռիչքային զարգացումից հետո նման պայմաններ լինեն, բայց ջանքեր են պետք: Բայց կան հիմական իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել»,- ասաց նա:

Հիմա, ըստ Վահրամ Աթանեսյանի, Ադրեջանը չի փորձի պատերազմ սկսել: Նկատեց, որ դա Ադրբեջանի որոշումը չէ: «Փաստ է, որ 2016 թվականի ապրիլը հրահրված է եղել: Ու՞մ կողմից, այժմ չեմ ցանկանում խոսել: Այսօր այդ ուժը փաստացի չկա, և ընդհակառակը, Հայաստանում հեղափոխությունը բարձրացրել է իր միջազգային վարկը և ուժային կենտրոններն այսօր շահագրգռված են Հայաստանի և Արցախի խաղաղ ապագայով»,- ասաց նա:






Загрузка...


Губернаторы России
Москва

Пожарной охране Москвы исполнилось 220 лет — Сергей Собянин


Спорт в России и мире
Москва

Волонтеры Президентской академии в Санкт-Петербурге вносят свой вклад в развитие и повышение доступности спорта для граждан


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Сюзанн Ленглен

Матч Котова и Вавринки перенесли на корт Сюзанн Ленглен


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Электромобиль Xiaomi SU7 начали продавать в России





Путин в России и мире
Москва

Создать комфортные условия для исследований и обучения


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Польше заявили о зловещем плане Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Юрий Визбор

Вечер бардовской песни, посвященный Юрию Визбору, пройдет 19 июня в Обручевском



Москва

Космонавту из Новосибирска Анне Кикиной вручили «Золотую Звезду» Героя России

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net