Բակո Սահակյանը ՀՀ ԿԲ նախագահի հետ քննարկել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:
Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հանդիպմանը քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: