Ավստրալիայի բնակչուհուն են վերադարձրել 14 տարի առաջ կորած կատվին (լուսանկարներ)
Ավստրալական Սիդնեյում 14 տարի առաջ կորած կատվին վերադարձրել են տիրոջը: Այս մասին հայտնում է 9news տեղական պորտալը:
Կենդանու տեր Լի Մաքքենզիի խոսքով՝ Չելսի անունով սև կատուն փախել է տնից ու չի վերադարձել: Չնայած բոլոր ջանքերին՝ կնոջը չի հաջողվել գտնել 4 տարեկան կատվին, և նա որոշել է, որ Չելսին սատկել է:
Աղբյուրը մանրամասնում է, որ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության կամավորները գտել են կատվին Սիդնեյի փողոցներում՝ նախկին տնից 20 կմ հեռավորության վրա: Կենդանին վատ վիճակում էր, սակայն անասնաբույժներին հաջողվել է փրկել նրան և միկրոչիպի շնորհիվ վերադարձնել նրան տիրոջը:
«Դեռ չեմ հավատում, որ նա վերադարձել է: Նրա լուսանկարը տեսնելուն պես սկսեցի ճչալ. այդպես էլ գիտեի, որ նա է», - պատմել է Մաքքենզին: