Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2018

Новости за 08.05.2018

Շուշիի ազատագրումը բեկում էր, որից հետո հաղթանակը հաղթանակի հետևից եղավ. Գագիկ Մելքոնյան

Tert.am (hy) 

Շուշիի ազատագրումը բեկում մտցրեց Արցախյան պատերազմի մեջ, որից հետո հայկական բանակը հաղթանակը հաղթանակի հետևից տարավ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը: «Ինչպես Շուշիի ազատագրումը, այնպես էլ այս հեղափոխությունը անհավատալի էին, բայց մենք արեցինք և ապացուցեցինք, որ հզոր ազգ ենք»,- նշեց նա:

- Արցախյան պատերազմի ժամանակ ի՞նչ էր Շուշիի ազատագրումը, այն ի՞նչ նշանակություն ունեցավ:

- Շուշիի ազատագրումը մեզ համար պատմության մեջ մի նոր էջ բացեց... Читать дальше...

Նեթանյահուի խոհարարը խիստ վիրավորել է Ճապոնիայի վարչապետի պատվիրակությանը

Tert.am (hy) 

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի անձնական խոհարար Սեգևա Մոշեի հայտնվել է տարատեսակ քննադատությունների կիզակետում՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին մատուցած արտասովոր աղանդերի պատճառով, գրում է РИА Новости գործակալությունը։

Բանն այն է, որ շոկոլադե աղանդերն ունեցել է կոշիկի տեսք, ինչը անընդունելի ու անգամ վիրավորական է ճապոնական մշակույթում։ Իսրայելցի ու ճապոնացի դիվանագետները պարզապես շոկի են ենթարկվել խոհարարի նման քայլից։

«Ճապոնական մշակույթի մեջ չկա առավել անընդունելի բան... Читать дальше...



Նոր տեղեկություն է հրապարակվել iPhone X Plus ապագա սմարթֆոնի չափսերի մասին

Tert.am (hy) 

Համացանցում նոր տեղեկություն է տարածվել iPhone X մոդելի մեծ տարբերակի մասին:

Ինչպես հայտնում է 9to5mac.com-ը, iPhone X Plus սպասվելիք մոդելը չափսերով նման կլինի iPhone 7 Plus և 8 Plus մոդելներին և կունենա 6.5 դյույմ անկյունագծով էկրան: Էկրանի սահմանները կմեծանան շրջանագծերի նեղացման շնորհիվ:

Դիզայնով նորագուն մոդելը նման կլինի iPhone X-ին, միևնույն ժամանակ այն փոքր-ինչ ավելի հաստ կլինի, քան 7 Plus և 8 Plus սմարթֆոնները:

Ավելի վաղ հաղորդվում էր 2018-ին թողարկվելիք բյուջետային iPhone-ի մասին... Читать дальше...

Վրաստանի սահմանին ադրբեջանցիներ են ձերբակալվել՝ թմրանյութի խոշոր խմբաքանակ տեղափոխելու համար

Tert.am (hy) 

Վրաստանի ոստիկանությունը վրաց-թուրքական սահմանին գտնվող «Կարծախ» մաքսային անցակետում Ադրբեջանի 49-ամյա և 36-ամյա քաղաքացիների է ձերբակալել՝ թմրանյութերի անօրինական ներկրման մեղադրանքով:

Ինչպես հայտնում է Грузия Online գործակալությունը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին, կասկածյալներին ձերբակալել են նախօրեին: Մեքենայի թաքստոցում, որով նրանք Թուրքիայից ուղևորվում էին Վրաստան, 1400 հաբ «սուբոկսին» տեսակի թմրանյութ է հայտնաբերվել:

Քրեական գործ է հարուցվել «թմրանյութերի անօրինական ներկրման, դուրս... Читать дальше...

Վրաստանն աջակցում է և կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին. վրաց վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Tert.am (hy) 

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ցանկանում եմ Ձեզ ամենայն բարիք Ձեր հետագա նախաձեռնություններում: Վրաստանը վճռականորեն աջակցում է և կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին: Վստահ եմ, որ մեր երկրների միջև ամուր կապերն ու բարեկամությունը հետագայում կխորանան»,- իր թվիթերյան էջում գրել է Կվիրիկաշվիլին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանին... Читать дальше...

Վարչապետին զեկուցվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքը

Tert.am (hy) 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին:

Վարչապետին զեկուցվել են պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքն ու 2018 թվականի առաջին չորս ամիսների ցուցանիշները:

Նիկոլ Փաշինյանն այս փուլի հրատապ խնդիրներից մեկը համարել է պետբյուջեի եկամուտների և ծախսերի պատշաճ կատարումը և պատասխանատուներին խնդրել մինչ կառավարության... Читать дальше...



Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ

Tert.am (hy) 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Թույլ տվե՛ք անձամբ իմ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից շնորհավորել ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ ձեր քաղաքական և պրոֆեսիոնալ փորձը, ինչպես նաև հասարակական վստահության և աջակցության... Читать дальше...

Մանկական ստոմատոլոգիան մասամբ դարձել է վճարովի՝ համավճարով

Tert.am (hy) 

Խմբագրություն ահազանգած քաղաքացուց ՝ Ա. Բ-ից Tert.am-ը տեղեկացավ, որ մանկական ատամնաբուժությունը, որը մինչև 6 տարեկան երեխաների համար անվճար էր՝ պետպատվերով դարձել է մասնակի վճարով: Մասնավորապես, Մուրացան պոլիկլինիկայից 3.5 տարեկան երեխայի ծնողին բժիշկը հայտնել է, որ ծառայությունը վճարովի է:

«Ըստ որում՝ խնդիրը վաղուց կար, բժիշկը անընդհատ հետաձգում էր՝ ասելով, որ երեխան փոքր է, մեղք է, մինչև հասանք վիճակի, որ ատամները լրիվ փչացան» ,-վրդովված պատմեց ծնողը:

Առողջապահության նախարարության «Թեժ գծից» այս առնչությամբ հայտնեցին... Читать дальше...

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է հետագայում ցանկացած աջակցություն ցուցաբերել ՀՀ իշխանություններին. Թորբյորն Յագլանդը շնորհավորական ուղերձ է հղել Ն. Փաշինյանին

Tert.am (hy) 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Եվրոպայի խորհրդի անունից շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ:

ՀՀ խորհրդարանի՝ այսօր կայացրած որոշումը ցույց է տալիս, որ սահմանադրական բարեփոխումը, որն իրականացվում է մեր կազմակերպության օգնությամբ, սկսել է իրականություն դառնալ: Այս գործընթացը պետք է շարունակվի հայ ժողովրդի ցանկությամբ:

Եվրոպայի խորհուրդը... Читать дальше...

«Ալաշկերտը» ու «Բանանցը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Tert.am (hy) 

Հայաստանի Բարձրագույն խմբում կայացան 28-րդ տուրի հանդիպումները:

Գործող չեմպիոն «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցեց «Բանանցի» հետ:

Հյուրերն առաջին խաղակեսից հետո երկու գնդակի առավելություն ունեին: Դուբլի հեղինակ էր դարձել Պելտիերը: Վարուժան Սուքիասյանի ֆուտբոլիստները երկրորդ կեսում կարողացան կամային որակներ դրսևորել ու ոչ-ոքի կորզել:

Առաջին պատասխան գնդակը խփեց Նենադովիչը, իսկ հաշիվը 2:2 դարձրեց Միհրան Մանասյանը:

Այս խաղից հետո «Ալաշկերտը» 48 միավորով երկրորդն է... Читать дальше...

ՌԴ Պետդուման հաստատել է Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

Tert.am (hy) 

ՌԴ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հաստատել են Կառավարության ղեկավարի պաշտոնում Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը:

Ինչպես տեղեկացնում է Meduza գործակալությունը, Մեդվեդևին աջակցություն են հայտնել «Միասնական Ռուսաստան» կուսակցության և Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները:

Կոմունիստներն ու «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամները դեմ են քվեարկել:

Մեդվեդևի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 7-ին 4-րդ... Читать дальше...

Պուտինը ցանկանում է ետ բերել ԽՍՀՄ-ը․ Պորոշենկո

Tert.am (hy) 

Ռուսաստանը ձգտում է ապակայունացնել Ուկրաինան և վերադարձնել այն ԽՍՀՄ կազմի մեջ:

Այս մասին CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։

«Նա (նկատի ունի ՌԴ նախագահ Պուտինին) ցանկանում է ետ բերել ԽՍՀՄ-ը։ Նա պատասխանել է այն հարցին, թե որն է, ըստ իրեն, 20-րդ դարի խոշորագույն աղետը․ դա Երկրորդ համաշխարհային պատերազմը չէր, Հիրոսիման չէր, Չերնոբիլը չէր, այլ ԽՍՀՄ փլուզումը։ Դա նրա մտածողությունն է»,- ասել է Պորոշենկոն։

Նրա խոսքով՝... Читать дальше...

Բակո Սահակյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել Եռատոնին նվիրված հանդիսավոր երեկոյին

Tert.am (hy) 

Մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկոյին:

Միջոցառման սկզբում զեկույցով հանդես է եկել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Այնուհետեւ տեղի է ունեցել Եռատոնին նվիրված համերգ:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը... Читать дальше...

ԱԱԾ տնօրենը նորընտիր վարչապետին զեկուցել է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը

Tert.am (hy) 

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին և ԱԱԾ տնօրենի տեղակալներին: 

Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։

Գեորգի Կուտոյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը և նշել, որ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները:

Թուրքիան կգնի ռուսական С-400 համակարգերը՝ չնայած ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների սպառնալիքին․ թուրք պաշտոնյա

Tert.am (hy) 

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) քարտուղար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիան կգնի Ռուսաստանից  С-400 զենիթահրթիռային համակարգերը՝ չնայած ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների սպառնալիքին, այս մասին գրում է թուրքական Anadolu գործակալությունը։

Դեմիրը շեշտել է, որ իրենք տեղյակ են հնարավոր պատժամիջոցների մասին հաղորդումներից, սակայն Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հստակ որոշում են կայացրել, և դա անքակտելի է։

«Սա մանկական խաղ չէ, որպեսզի այսօր մեկ բան ասվի... Читать дальше...

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է միջուկային զենքից հրաժարվելու պայմանը

Tert.am (hy) 

Հյուսիսային Կորեան միջուկային զենքից կհրաժարվի, եթե շահագրգիռ կողմերը դադարեն թշնամական քաղաքականություն վարել Փհենյանի նկատմամբ:

Ինչպես փոխանցում է Russia Today-ը, այս մասին հայտարարել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ:

«Անհրաժեշտ է, որ շահագրգիռ կողմերը հրաժարվեն ԿԺԴՀ-ի նկատմամբ թշնամական քաղաքականությունից և սպառնալիքներից, այդ ժամանակ հյուսիսկորեական կողմը միջուկային զենքի տիրապետելու կարիք չի ունենա, իսկ ապամիջուկայնացումը հասանելի... Читать дальше...

Անդրեա Պիրլո. 2005 թվականին ՉԼ-ի եզրափակչում պարտվելուց հետո մտածում էի կարիերան ավարտելու մասին

Tert.am (hy) 

«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն պատմել է, որ 2005 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչում անգլիական «Լիվերպուլին» պարտվելուց հետո մտածում էր կարիերան ավարտելու մասին:

Читать дальше...


Музыкальные новости
Концерт

Концерт студии "Гармония"





Персональные новости
Арцах

Генералов много, а Норат Тер-Григорьянц один!





Էրդողանը նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակցին «խամաճիկ» ու «ծաղրանկար» է անվանել

Tert.am (hy) 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակիցներից ժողովրդահանրապետական Մուհարրեմ Ինջեին անվանել է «խամաճիկ», «խեղճ» ու «ծաղրանկար», գրում է «Բիրգյուն» պարբերականը։

Ընդդիմադիր գործիչը, որը որպես նախագահի թեկնածու առաջադրվել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող կուսակցության կողմից, Էրդողանի կարծիքով, «իրեն հասանելիք դասը կստանա ժողովրդից հունիսի 24-ին»։

«Մենք կշարունակենք մինչ ընտրությունները հետևել այս խամաճիկի հնարքներին», - ասել է Էրդողանը՝ խոստովանելով... Читать дальше...

Արցախի նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն է տեղի ունեցել

Tert.am (hy) 

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Այս մասին հայտնում են  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի, Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության... Читать дальше...

«Ընդդիմության առաջնորդը դարձավ վարչապետ». միջազգային մամուլն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ընտրությանը ՀՀ վարչապետի պաշտոնում

Tert.am (hy) 

BBC News-ը, Financial Times-ը և մի շարք այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են հայաստանյան իրադարձություններին ու այսօր Նիկոլ Փաշինյանի ընտրությանը ՀՀ վարչապետի պաշտոնում:

Նախօրեին LA Times-ը գրել է, որ շաբաթներ շարունակ Հայաստանի քաղաքացիներն «անիրական թվացող բան փորձեցին՝ խաղաղ զանգվածային ցույցերի միջոցով տապալել իշխանությունը», և երկուշաբթի երեկոյան վերադարձան Հանրապետության հրապարակ՝ այս անգամ առաջիկա հաղթանակը տոնելու համար:

BBC News-ն անդրադարձել է ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հաղթանակին և նշել... Читать дальше...

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Tert.am (hy) 

Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018թ. մայիսի 8-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ որոշումը՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին: ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է երկրի նախագահի և նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին՝ երկրի նախագահն ասել է. Читать дальше...

ԵՄ-ն համագործակցություն է ակնկալում ՀՀ նորընտիր վարչապետի հետ. ԵՄ-ում մեկնաբանել են Փաշինյանի ընտրվելը ՀՀ վարչապետի պաշտոնում

Tert.am (hy) 

Եվրոպական Միությունը համագործակցություն է ակնկալում ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ՀՀ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման շրջանակում: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի համատեղ հայտարարությունում:

«ԵՄ-ն ակնկալում է համագործակցություն Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետ՝ անցած տարվա նոյեմբերին ստորագրված... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Сделано в СССР. Первое историческое ралли в Москве стартует 2 июня


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Надежда Петрова высказалась о перспективах Арины Соболенко снова возглавить рейтинг WTA


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

«Рексофт», «Норсофт» и АТОЛЛис анонсировали скорое тестирование отечественных IT-продуктов бренда «MAGMA»





Путин в России и мире
Москва

Путин: РФ придает большое значение союзническому взаимодействию с Азербайджаном


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко назвал рецепт своего фирменного салата "Молодость", которым угощал Путина в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Столтенберг решил не встречаться с Зеленским в Брюсселе


Навальный в России и мире
Москва

Суд продлил арест двум адвокатам Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Алсу

Mash: певица Алсу и ее супруг Абрамов поделят при разводе 2 дома и 2 квартиры



Москва

Концерты оркестра Бутмана посмотрели более 50 миллионов китайцев

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net