Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2017

Новости за 12.03.2017

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 21-ին Վիտալի Չուրկինի հիշատակին նվիրված նիստ կանցկացնի

Tert.am (hy) 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 21-ին ոգեկոչման նիստ կանցկացնի` հարգանքի տուրք մատուցելով համաշխարհային կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի հիշատակին, որը մահացել էր փետրվարի 20-ին:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի նախագահի մամլո քարտուղար Դենիել Թոմասը:

«Նիստը կկայանա մարտի 21-ին` առավոտյան 10-ին»,- ասել է վերջինս:

Գործակալության զրուցակցի խոսքով` հանդիպման մեկնարկը կտա Գլխավոր ասամբլեայի նախագահ Փիթեր Թոմսոնը... Читать дальше...



Սիրիայի նկատմամբ ԵՄ-ի սխալ քաղաքականությունը հանգեցրել է ահաբեկչության տարածմանը. Ասադ

Tert.am (hy) 

Արևմուտքում ահաբեկչությունների ալիքը «հետևանքն է Սիրիայի և Մերձավոր Արևելքի նկատմամբ մի շարք եվրոպական երկրների սխալ քաղաքականության»:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման կարծիք է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, որը Դամասկոսում հանդիպել է Եվրախորհրդարանի` արտաքին գործերով հանձնաժողովի փոխնախագահ Խավիեր Կոուսոյի ղեկավարած պատվիրակության հետ:

Ինչպես Ասադն ընդգծել է՝ «Եվրոպան, որը անարդարացի պատժամիջոցներ է կիրառել Դամասկոսի դեմ, այսօր քաղում է Սիրիայում ահաբեկիչների հովանավորչության պտուղները»... Читать дальше...

20 տարի անց մարդիկ կկարողանան բնակվել Երկրի շուրջ պտտվող տիեզերական գաղութներում. բրիտանացի փորձագետ

Tert.am (hy) 

Հազարավոր մարդիկ 20 տարի անց կարող են բնակվել «լողացող տիեզերական գաղութներում», որոնք կպտտվեն Երկրի շուրջ: 

The Independent-ի փոխանցմամբ` նման կարծիք է հայտնել Բրիտանական միջմոլորակային միության ծրագրերի ղեկավար Ջերի Սթոունը: Նրա խոսքով` կյանքը տիեզերքում կարող է շատ ավելի առողջ լինել, քան Երկրի վրա՝ մարդկանց ավելի երկարակյաց և ավելի բարձրահասակ դարձնելով: 

Բրիտանական գիտական շաբաթի շրջանակներում Աբերդին քաղաքում ելույթ ունենալիս գիտնականը, ամփոփելով տիեզերքում մարդկանց գոյակցության վերաբերյալ հետազոտությունները... Читать дальше...

Հաիթիում ավտոբուսի վարորդը մխրճվել է մարդկանց բազմության մեջ. 34 մարդ է մահացել

Tert.am (hy) 

Հաիթիում ավտոբուսի վարորդն ընթանալով մարդկանց ամբոխի վրա` ավելի քան 30 մարդու կյանք է խլել:

Lenta.ru-ի փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել մարտի 12-ի առավոտյան կղզու հյուսիսային շրջանում: Վարորդը նախ երկու հետիոտնի է բախվել, որոնցից մեկը մահացել է:

Փորձելով թաքնվել պատահարի վայրից` տղամարդը մխրճվել է փողոցային երաժիշտների խմբի մեջ: Նախնական տվյալներով` ընդհանուր առմամբ 34 մարդ է զոհվել, ևս 15-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:



Շվարցենեգերը հերքել է ԱՄՆ Սենատի ընտրություններում առաջադրվելու մասին լուրը

Tert.am (hy) 

Հոլիվուդյան դերասան և ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հետաքրքրված չէ ԱՄՆ Սենատի ընտրություններում առաջադրվելու հարցում: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանը: 

Ավելի վաղ Շվարցենեգերի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ վերջինս կարող է առաջադրվել Սենատի ընտրություններում: 

«Ինձ հաճելի է, որ մարդիկ դիմել են ինձ, որ ես առաջադրվեմ Սենատի ընտրություններում, սակայն այս պահին իմ առաքելությունը կայանում է Վաշինգտոնի ընտրական շրջաններում բարեփոխումներ անելու գործում»... Читать дальше...

Գերմանացի գիտնականները թվային փորձի արդյունքում պարզել են` «Մոնա Լիզան» ժպտո՞ւմ է, թե ոչ

Tert.am (hy) 

Արվեստի ոլորտի քննադատները երկարատև բանավեճերից ու քննարկումներից հետո փաստել են, որ Լեոնարդո Դա Վինչիի` 1503-ին ստեղծած «Մոնա Լիզան» ժպտում է:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, այս եզրակացությանն են հանգել գերմանական Ֆրայբուրգի համալսարանի մասնագետները՝ ուսումնասիրելով փորձի մասնակիցների արձագանքները դիմանկարը դիտելիս:

Գիտնականների խումբը թվային մշակման է ենթարկել հանրահայտ կտավի սև և սպիտակ տարբերակները` կերպարի 4 «ժպտացող և աստիճանաբար տխրող» տարբերակ ստեղծելով:

Փորձի... Читать дальше...

Հունվարին մարդասիրական օգնության կարգով 1 089.3 հազ. դոլարի ապրանք է ներմուծվել ՀՀ. ԱՎԾ

Tert.am (hy) 

2017թ. հունվարին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 66.4 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 528.8 մլն. դրամ կամ 1 089.3 հազ. ԱՄՆ դոլար. այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ստացված օգնության 38.2%-ը կազմել  է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 18.0%-ը` մանածագործական իրերը, 15.9%-ը` պլաստմասսա և դրանցից կազմված իրերը, 10.0%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 7.4%-ը` արվեստի ստեղծագործությունները,... Читать дальше...

Ե՛վ ՌԴ-ն, և՛ Արևմուտքը հետաքրքրված են ՀՀ ընտրական գործընթացներով, ուղղակի ազդեցության գործոններն են տարբեր. Ա. Բադալյան

Tert.am (hy) 

Ե'վ Ռուսաստանը, և' Արևմուտքը հետաքրքրված են Հայաստանի ընտրական գործընթացներով, բայց ՌԴ-ի ազդեցությունը Հայաստանի քաղաքական համակարգի ձևավորման գործընթացի վրա ավելի մեծ է, քան Արևմուտքինը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Ըստ նրա՝ ի տարբերություն ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ՌԴ-ն Հայաստանի հետ հարաբերություններում չի կարողանում փափուկ ուժի քաղաքականությունը իրականացնել: 

-Պարո՛ն Բադալյան, ինչպիսի՞ հետաքրքրվածություն և ազդեցություն... Читать дальше...

Արմավիրի մարզում քարոզարշավին գրանցված միջադեպով կան բերման ենթարկվածներ. Աշոտ Ահարոնյան

Tert.am (hy) 

Այսօր Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: 

Այս մասին Facebook կայքի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Կան ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ: Գործին կտրվի համապատասխան ընթացք: 

Լրատվամիջոցներին, ինչպես և քաղաքական ուժերին մեկ անգամ ևս կոչ ենք անում չճշտված ու կանխակալ տեղեկություններ տարածելով՝ թյուրիմացության մեջ չգցել հասարակությանը... Читать дальше...

Համացանցում մեծ տարածում է գտել տեսանյութը, որում կապիկի ձագը սգում է մոր մահը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Հնդկական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որում պատկերված է, թե ինչպես է կապիկի ձագը սգում մոր մահը, որը ավտովթարի զոհ է դարձել:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, կենդանին, հավանաբար, ընթացող մեքենայի է բախվել Ելանտուր գյուղում: Ինչպես երևում է տեսանյութում, ձագուկը գրկում է մայր կապիկի գլուխն ու լացի ձայներ արձակում:

Անցորդները, որոնք այս տեսարանի ականատեսն են դարձել, քարեր են տեղադրել՝ երթևեկությունը կարգավորելու համար: 

Կարեն Կարապետյանը հնարավոր է համարում Իրանի հետ առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելը

Tert.am (hy) 

ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը հնարավոր է համարում հարևան Իրանի հետ առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելը:

Եղեգնաձորում ընտրողների հետ հանդիպմանը վարչապետը նշել է, որ վերջնական բանակցություններ են վարում Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ , որտեղ ներգրավվելու է այն կապիտալը, որը հետաքրքրություն ունի Իրանի շուկայի նկատմամբ:

«Կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք ԱՏԳ-ի մեկնարկը կհայտարարենք: Ռուսաստանի... Читать дальше...


Музыкальные новости
Пианист

Пианист Мацуев о Станковиче в "Спартаке": опять тонко, опять иностранец





Персональные новости
Театр

Театр и Культура, Россия и Дети: 15 мая театр кукол Ульгэр представил спектакль «Мүнгэн мүшэдүүд» в стенах Художественного музея для первых классов гимназии №29 Улан-Удэ





ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի կողմից հայկական դիրքերին հասցված հրետանային հարվածի մասին լուրը

Tert.am (hy) 

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի պաշտպանության գերատեսչության տարածած տեղեկատվությունն այն մասին, թե այսօր ադրբեջանական բանակը հրետանային կրակով Լեռնային Ղարաբաղում տեղակայված մարտական հենակետ է ոչնչացրել: 

«Ադրբեջանի կողմից տարածած տեսանյութը ապատեղեկատվություն է։ Անգամ հրետանային կրակ չի եղել»,-գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում: 

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ տեսանյութ է հրապարակել... Читать дальше...

Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Համբուրգում` G20-ի գագաթնաժողովին. Պեսկով

Tert.am (hy) 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը կարող են հանդիպել «մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում, որն անցկացվելու է ամռանը Գերմանիայում:

INTERFAX.RU-ի հաղորդմամբ` այս մասին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Եթե մենք պայմանավորվածություն ձեռք չբերենք ավելի վաղ հանդիպման մասին, ապա կարող ենք ակնկալել, որ նրանք կհանդիպեն Համբուրգում հուլիսի սկզբին կայանալիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ... Читать дальше...

Ոստիկանությունը պարզել է Վանաձորում «Ելք» դաշինքի պաստառը վնասած անձանց ինքնությունը

Tert.am (hy) 

Մարտի 11-ին, ժամը 17:30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին զեկուցագիր է ներկայացրել, որ երկու անչափահաս երեխաներ վնասել են Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 103/1 շենքի պատին փակցված` «ԵԼՔ» դաշինքի կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Էդմոն Մարուքյանի քարոզչական պաստառը:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

«Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վանաձորի Երևանյան խճուղու երկու անչափահաս բնակիչներ (2005 թ. Читать дальше...

Նիդերլանդներից արտաքսված թուրք նախարարը վերադառնում է Ստամբուլ

Tert.am (hy) 

Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Քայան Գերմանիայի Քյոլն քաղաքից ուղևորվել է Ստամբուլ: 

Ինչպես հաղորդում է «Անադոլու» թուրքական գործակալությունը, նախարարը Ստամբուլ է ուղևորվում Գերմանիայում մի շարք միջոցառումների մասնակցող երիտասարդության և սպորտի հարցերով նախարարին հատկացված մասնավոր ինքնաթիռով: 

Ավելի վաղ Նիդերլանդների իշխանություններն արգելել էին Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի և Սայան Քայայի այցը Ռոտերդամ, որտեղ... Читать дальше...

Նեանդերթալցու ատամնաշարի նմուշն օգնել է պարզել՝ ինչով են սնվել մեր հեռավոր նախնիները

Tert.am (hy) 

Իսպանիայում և Բելգիայում հայտնաբերված Նեանդերթալյան մարդու ատամների նմուշների ուսումնասիրությունը գիտնականներին թույլ է տվել պարզել, թե ինչով են սնվել մեր հեռավոր նախնիները, որոնք անհետացել են դեռևս 40 000 տարի առաջ: 

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` մեջբերելով հետազոտության արդյունքները, նեանդերթալյան սննդակարգը տարբերվել է ըստ մարդկանց բնակության վայրի: Գիտնականները նաև նշաններ են հայտնաբերել, որոնք վկայում են հնագույն մարդկանց կողմից որոշակի դեղամիջոցների ու ցավազրկողների կիրառման մասին... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Гонки на яхтах и практики лидеров рынка: предприниматели Татарстана станут участниками образовательной регаты в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Немец Зверев выбил россиянина Медведева из топ-4 ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Сергей Собянин. Главное за день





Путин в России и мире
Москва

Король Бахрейна прибыл в Москву для официальных переговоров с Путиным


Лукашенко в Беларуси и мире
Минск

Запись от имени Президента Беларуси сделана в книге соболезнований в посольстве Ирана




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский объяснил, почему не хочет приглашать РФ на «саммит мира»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



PR time

Один из лучших джазовых вечеров в Петербурге и Москве -  «Jazz под Небом»



Москва

Мэр Собянин: в Москве самокатчикам не запретят ездить по тротуарам

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net