ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 21-ին Վիտալի Չուրկինի հիշատակին նվիրված նիստ կանցկացնի
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 21-ին ոգեկոչման նիստ կանցկացնի` հարգանքի տուրք մատուցելով համաշխարհային կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի հիշատակին, որը մահացել էր փետրվարի 20-ին:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի նախագահի մամլո քարտուղար Դենիել Թոմասը:
«Նիստը կկայանա մարտի 21-ին` առավոտյան 10-ին»,- ասել է վերջինս:
Գործակալության զրուցակցի խոսքով` հանդիպման մեկնարկը կտա Գլխավոր ասամբլեայի նախագահ Փիթեր Թոմսոնը, որն էլ հանդես է եկել ոգեկոչման միջոցառում անցկացնելու նախաձեռնությամբ: