Նեանդերթալցու ատամնաշարի նմուշն օգնել է պարզել՝ ինչով են սնվել մեր հեռավոր նախնիները
Իսպանիայում և Բելգիայում հայտնաբերված Նեանդերթալյան մարդու ատամների նմուշների ուսումնասիրությունը գիտնականներին թույլ է տվել պարզել, թե ինչով են սնվել մեր հեռավոր նախնիները, որոնք անհետացել են դեռևս 40 000 տարի առաջ:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` մեջբերելով հետազոտության արդյունքները, նեանդերթալյան սննդակարգը տարբերվել է ըստ մարդկանց բնակության վայրի: Գիտնականները նաև նշաններ են հայտնաբերել, որոնք վկայում են հնագույն մարդկանց կողմից որոշակի դեղամիջոցների ու ցավազրկողների կիրառման մասին:
«Մենք բազմաթիվ ապշեցնող մնացորդներ ենք հայտնաբերել` մարդկային մազ, ձավարեղենի փոշի, որոնք պահպանվել են ատամնափառի ներքո», - ասել է Լիվերպուլի համալսարանի հետազոտող-մասնագետներից մեկը:
Գիտնականների խոսքով` իսպանական տարածքի նեանդերթալցիների ատամների գենետիկական տվյալները փաստում են, որ նրանք սնվել են սնկով, սոճու ընկույզով և անտառային մամուռով: Մինչդեռ բելգիացի նեանդերթալցիները սնվել են բրդոտ ռնգեղջյուրներով, վայրի ոչխարով և սնկով: