Դեպայի անիրական գոլը կիսադաշտից (տեսանյութ)
Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում «Լիոնը» սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Թուլուզի» դարպասը:
Դուբլի հեղինակ է դարձել հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը:
Նրա գոլերից մեկը հրաշալի է ստացվել. Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը դաշտի կենտրոնում շրջվել է և պատժել առաջ եկած մրցակցի դարպասապահին: