Շվարցենեգերը հերքել է ԱՄՆ Սենատի ընտրություններում առաջադրվելու մասին լուրը
Հոլիվուդյան դերասան և ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հետաքրքրված չէ ԱՄՆ Սենատի ընտրություններում առաջադրվելու հարցում: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանը:
Ավելի վաղ Շվարցենեգերի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ վերջինս կարող է առաջադրվել Սենատի ընտրություններում:
«Ինձ հաճելի է, որ մարդիկ դիմել են ինձ, որ ես առաջադրվեմ Սենատի ընտրություններում, սակայն այս պահին իմ առաքելությունը կայանում է Վաշինգտոնի ընտրական շրջաններում բարեփոխումներ անելու գործում», - գրել է Շվարցենեգերը: