Հովհաննես Համբարձումյանը խաղավերջում 2 գոլային փոխանցում է կատարել
Մակեդոնիայի առաջնության 22-րդ տուրում «Վարդարը» 2:0 հաշվով հաղթել է «Բրեգալնիցային»:
Տանտերերը մրցակցի դիմադրությունը կարողացել են կոտրել միայն հանդիպման վերջում` աչքի ընկնելով 88-րդ և 90-րդ րոպեներին:
«Վարդարի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը` դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ:
«Վարդարը» վաստակած 50 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: