Գաել Անդոնյանը կարմիր քարտ է ստացել
Հունաստանի առաջնության 24-րդ տուրում «Վերիան» նվազագույն հաշվով պարտվել է «Պլատանիասին»:
Հանդիպման 16-րդ րոպեին Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը դեղին քարտ է ստացել, իսկ 7 րոպե անց նաև 2-րդն է ստացել՝ հեռացվելով խաղադաշտից:
Հիշեցնենք, որ Անդոնյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: