Հաիթիում ավտոբուսի վարորդը մխրճվել է մարդկանց բազմության մեջ. 34 մարդ է մահացել
Հաիթիում ավտոբուսի վարորդն ընթանալով մարդկանց ամբոխի վրա` ավելի քան 30 մարդու կյանք է խլել:
Lenta.ru-ի փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել մարտի 12-ի առավոտյան կղզու հյուսիսային շրջանում: Վարորդը նախ երկու հետիոտնի է բախվել, որոնցից մեկը մահացել է:
Փորձելով թաքնվել պատահարի վայրից` տղամարդը մխրճվել է փողոցային երաժիշտների խմբի մեջ: Նախնական տվյալներով` ընդհանուր առմամբ 34 մարդ է զոհվել, ևս 15-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: