Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Համբուրգում` G20-ի գագաթնաժողովին. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը կարող են հանդիպել «մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում, որն անցկացվելու է ամռանը Գերմանիայում:
INTERFAX.RU-ի հաղորդմամբ` այս մասին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եթե մենք պայմանավորվածություն ձեռք չբերենք ավելի վաղ հանդիպման մասին, ապա կարող ենք ակնկալել, որ նրանք կհանդիպեն Համբուրգում հուլիսի սկզբին կայանալիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ, քանի որ դա կլինի առաջին միջոցառումը, որին նրանք երկուսով կմասնակցեն», - ասել է Պեսկովը:
2017-ին G20-ի նախագահությունը Չինաստանից անցել է Գերմանիային, որտեղ հերթական գագաթնաժողովը նախատեսված է հուլիսի 7-8-ը: