Հայր Դերենիկ. «Արցախի սահմանն անցանք, բայց մնացինք Դադիվանքում»
Սեպտեմբերի կեսերին Դադիվանքում արդեն ցուրտ էր։ Արցախցի պապիկի՝ մի գիշերում պատրաստած փայտի վառարանը ռուս խաղաղապահները սեպտեմբերի 18-ին հասցրել էին Դադիվանք։
«Նստած ուրախանում էինք, թե ինչ լավ է՝ վառարանը հասավ մեզ, ճաշ կեփենք, կտաքանանք»,- հիշում է վանահայրը՝ Դերենիկ աբեղա Սահակյանը։
Սեպտեմբերի 20-ի գիշերը հայր Դերենիկը, Հովհաննես եւ Արսեն սարկավագները լուսացրին տաք վառարանի շուրջ, պայթյունների ներքո։
«2022 թվականի սեպտեմբերի պատերազմից հետո պայթյունների ձայնը լցվել էր ականջս։ Երբ նորից լսեցի այդ ձայնը... Читать дальше...