Փաշինյանն ու Բոնոն քննարկել են Գրանադայի հանդիպման արդյունքները
Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Գրանադայում տեղի ունեցած Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի եւ Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման շուրջ:
«Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետեւանքով առկա հումանիտար իրավիճակին եւ մարտահրավերների լուծման քայլերին վերաբերող հարցեր»,- ասված է կառավարության հաղորդագրությունում: