Զրույցներ Արցախը կորցրած մարդկանց հետ
«Ամաչում եմ, որ ինձ օգնություն են առաջարկում»։ Ստեփանակերտից ընտանիքի հետ բռնի գաղթի ճամփեն անցած Սամվելի աչքերն արցունքոտվում են, բայց շատ արագ հավաքում է իրեն։ Սամվելին Վայքի սննդի կետի մոտ ենք հանդիպում. աչքերը փոս են ընկած, կարմրած, այտոսկրերը նիհարությունից ավելի արտահայտիչ են դարձել։ Հարցնում եմ՝ մի՞շտ է այսքան նիհար եղել, թե՞ բլոկադայից հետո։
«Չորս օր է՝ չեմ քնել»։ Չորս օր չի քնել, ընտանիքին բերել հասցրել է ապահով տեղ, հիմա մտահոգ ծխում է՝ ի՞նչ են անելու հետո։ Ինքը բեռնատարով է... Читать дальше...