«Միսս Փերեգրինի յուրահատուկ երեխաների տունը»՝ գիրք մեծանալու մասին
Ռենսոմ Ռիգսի «Միսս Փերեգրինի յուրահատուկ երեխաների տունը» վեպի հերոսը՝ տասնվեցամյա Ջեյքոբը, մանկուց լսել է իր պապի պատմությունները Ուելսի կղզու մասին, որտեղ ապրում են յուրահատուկ երեխաները։ Առեղծվածային այս պատմությունը լրացնում է գրքում տեղ գտած լուսանկարների անսովոր հավաքածուն։ Ամերիկացի գրողի ֆենթզի ժանրի հանրահայտ այս վեպը հայ ընթերցողին է ներկայացնում «Արեւիկ» հրատարակչությունը։ Թարգմանությունը Մարիա Սադոյանինն է։
«Արեւիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը Մեդիամաքսի հետ զրույցում ասաց... Читать дальше...