Մի «դարաշրջան» էլ ավարտվեց
Այս շաբաթ Մեդիամաքսի 24-ամյա պատմության մեջ մի «դարաշրջան» էլ ավարտվեց:
Մեր լրահոսի վերջին բաժանորդ հեռուստաընկերությունը, խնդրեց դադարեցնել բաժանորդագրությունը: Այլեւս կարիք չկա լուրերը Mediamax.am կայքում տեղադրելուց բացի, դրանք թողարկել նաեւ HAYLUR անունը կրող մեյլ-լիստով, որում ժամանակին տասնյակ բաժանորդներ կային:
Սա օրինաչափ է՝ երբ բացվեցինք 24 տարի առաջ, Մեդիամաքսը զուտ լրատվական գործակալություն էր: Արտադրում էինք լուրեր եւ վաճառում էինք դրանց հայկական թերթերին, հեռուստա- եւ ռադիոընկերություններին... Читать дальше...