Добавить новость
123ru.net
Все новости
Июнь
2015

ՀՀ վարչապետը հիմնավորված է համարում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը

0
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիմնավորված է համարում Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։

«Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած` թալանով: Չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են: Բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչպիսի և ինչ չափերի չարաշահումներ կարող էին լինել ընկերությունում, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ», – հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասել է նա։

Աբրահամյանի խոսքով` 2007 թվականից մինչև այսօր ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկի ժամանակ հաշվի չի առել ՀԷՑ–ի շուրջ 22 մլրդ դրամի չափով ծախսերը։

«Ասեմ նաև, որ վատ կառավարման հետևանքով առաջին հերթին տուժել են  ոչ թե սպառողները, այլ հենց ինքը` կազմակերպությունը։ Հասարակությունը նաև մտավախություն ունի, որ սակագնի բարձրացումը կապված է կազմակերպության ճոխության ծախսերի հետ, սակայն սակագնի հաշվարկի ժամանակ կարգավորիչը հաշվի չի առել այդ ծախսերը», – ասել է նա, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Այդ կապակցությամբ կառավարության ղեկավարը մատնանշել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման երեք հիմնական պատճառները։ Առաջին հերքին, նրա խոսքով, տարին սակավաջուր է եղել, որի պատճառով հիդրոէլեկտրակայանները չեն կարողացել արտադրել բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա, և ՀԷՑ–ը ստիպված է եղել ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել։

Երկրորդ պատճառը նա անվանել է 88 օր տևած դադարը, որի ընթացքում վերանորոգվել է ԱԷԿ–ը։ Սակայն հիմնական պատճառը, Աբրահամյանի խոսքով, վերջին երեք տարիների ազգային արժույթի 20 տոկոսանոց արժեզրկումն է։

«Որքան էլ անցանկալի լինի, ես պետք է նշեմ, որ սակագնի բարձրացումն ունի իր օբյեկտիվ պատճառները», – ընդգծել է նա։

Վարչապետ խոսքով` եթե էլեկտրաէներգիայի սակագները չբարձրացնեին, ՀԷՑ–ը չէր կարողանա վճարել բաշխիչ կայաններին և «անցյալում թվացող հովհարային անջատումները կրկին իրականություն կդառնային»։  

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17–ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի նոր սակագներ սահմանելու մասին։ Որոշման  համաձայն, էլեկտրաէներգիայի նոր սակագինը բնակչության համար կբարձրանա 6,93 դրամով` 1 կՎտ/ժ–ի համար մինչև 48,78 դրամ ցերեկային ժամերին և մինչև 38,78 դրամ 1 կՎտ/ժ–ի համար գիշերային ժամերին (բոլոր թվերը` ԱԱՀ հաշվի առնելով)։ Հաստատման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2015թ.–ի օգոստոսի 1–ից։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։

Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։

Ակցիան վերսկսվել է երեկ երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ են կրում։ Ներկա պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։ –0–





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net