Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2018

Новости за 17.03.2018

Բրիտանիայում փոքրիկ աղջնակը լսողական սարքի օգնությամբ առաջին անգամ լսում է մայրիկի ձայնը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Մեծ Բրիտանիայի Նյուքասլ քաղաքում բնակվող ծնողներն իրենց դստերը բժշկի են տարել, որը փոքրիկի ականջին լսողական սարք պետք է տեղադրեր:

Ինչպես գրում է Daily Mail-ը, փոքրիկն սկսում է լաց լինել, երբ բժիշկը փորձում է նրա ականջին հարմարեցնել սարքը, սակայն սարքի տեղադրումից հետո, երբ փոքրիկը կարողանում է առաջին անգամ հստակ լսել մայրիկի ձայնը, անմիջապես լռում է:

Ինչպես երևում է տեսանյութում, Էրիս անունով աղջնակը զարմացած նայում է խոսող մայրիկին: Փոքրիկն սկսում է արձագանքել նաև այլ ձայների:

Էրիսի... Читать дальше...

Քիմ Քարդաշյանը հրապարակել է 2 ամսական դստեր նոր լուսանկարը

Tert.am (hy) 

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը շաբաթ հրապարակել է երկու ամսական դստեր՝ Չիկագոյի նոր լուսանկարը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նախկինում նա հասցրել էր մի քանի լուսանկարներ և անգամ սելֆի հրապարակել փոքրիկի հետ: Instagram-ում փոքրիկի լուսանկարը Քիմը հրապարակել է «առավոտյան գեղեցկուհի» գրառմամբ:

Հիշեցնենք, որ Չիկագոն լույս աշխարհ է եկել հունվարի 15-ին՝ փոխնակ մոր օգնությամբ:

Ինչպես աղբյուրը նկատում է, Քիմի և Քանյե Ուեսթի դուստրը ընդգծված սևաթույր վարսեր ունի:



Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Tert.am (hy) 

Մարտի 17-ին, ժամը 20:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցի փողոցի 1-ին փակուղու թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում հայտնաբերվել է բնակչի դին:

ԱՊԼ. «Լիվերպուլ»-«Ուոթֆորդ»` 5:0. Սալահը` պոկերի հեղինակ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Անգլիայի առաջնությունում կայացան 31-րդ տուրի մի քանի հանդիպում:

«Լիվերպուլը» սեփական հարկի տակ չխնայեց «Ուոթֆորդին»՝ հաղթելով 5:0 հաշվով: Կլոպի թիմում կրկին փայլեց եգիպտացի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը: 

25-ամյա հարձակվողը իր հաշվին պոկեր ձևակերպեց: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոբերտ Ֆիրմինոն, ում գոլային փոխանցում կատարեց կրկին Սալահը:

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» 63 միավարով 3-րդն է: «Ուոթֆորդը» 36 միավորով 11-րդ տեղում է:

ԱՄՆ-ն սպառազինման է ընդունել Virginia դասի նոր ատոմային սուզանավը

Tert.am (hy) 

ԱՄՆ ռազմածովային ուժերը շաբաթ սպառազինման են ընդունել Virginia դասի նոր USS Colorado բազմանպատակային ատոմային սուզանավը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, սուզանավի գործարկումը կայացել է Կոնեկտիկուտ նահանգի Նյու Լոնդոն շրջանի ռազմաբազայում: Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է ամերիկյան ռազմածովային ուժերի թվիթերյան էջում:

USS Colorado-ն դարձել է Virginia դասի 15-րդ բազմանպատակային ատոմային տորպեդային սուզանավը, որն սպառազինման է անցել ԱՄՆ-ում: Սուզանավի արտամղած ջրածավալը կազմում է 7800 տոննա... Читать дальше...

Իսակովի պողոտայում 4 չշահագործվող ավտոմեքենա է այրվել

Tert.am (hy) 

Մարտի 17-ին, ժամը 18:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 50/3 հասցեի մոտակայքում այրվում է չշահագործվող ավտոմեքենա:

Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:49-ին, մարվել՝ 19:05-ին:

Այրվել է 4 չշահագործվող ավտոմեքենա:

Թրամփը որոշել է արգելել «պետրո» վենեսուելական թվային արժույթը

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սահմանափակել վենեսուելական «պետրո» (El Petro) թվային արժույթով արվող ֆինանսական գործարքները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ծրագրերին քաջատեղյակ աղբյուրը:

Աղբյուրի տվյալներով՝ El Petro-ի օգտագործման հարցը կներառվի Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթում, որը Սպիտակ տունը կհրապարակի հաջորդ շաբաթ:  

Աղբյուրը չի նշել, թե ինչպես է Թրամփը նախապատրաստվում սահմանափակել թվային արժույթի շրջանառությունը: Ինչպես կարծում է ամերիկյան պարբերականը... Читать дальше...



ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Բրիտանիան գաղտնի է պահելու Սկրիպալի գործով տեղեկությունները

Tert.am (hy) 

Ռուսաստանը վստահ է, որ Մեծ Բրիտանիան գաղտնի կպահի Սերգեյ և Յուլիա Սկրիպալների գործի հետաքննության բոլոր տվյալները, ինչպես դա արել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվիենկոյի, գործարար Բորիս Բերեզովսկու գործերի ժամանակ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովայի խոսքով՝ բրիտանական կողմն առաջին անգամը չէ, որ կեղծում է հնչեղ միջադեպերի տվյալները:

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան «տոննաներով... Читать дальше...

Ամուլսարի հանքի շահագործումը չի կարող վտանգել Սևանա լիճը, գետերը չեն կարող վերև հոսել. Բարդուխ Գաբրիելյան

Tert.am (hy) 

ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը կարծում է, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ արշավ է սկսվել, այն դեպքում, երբ ըստ նրա, միայն Ամուլսարի դեպքում է, որ շահագործման համար պահանջվող նորմատիվները պահպանվում են, մասնագետների կարծիքը հաշվի է առնվում:

Tert.am-ի հետ զրույցում Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ իրենք ուսումնասիրում են Ամուլսարի  կենսաբազմազանությունը և հնարավոր ազդեցությունը կենսաբազմազանության վրա և հանքի շահագործումը չի կարող վտանգել Սևանա լիճը:

«Ես չեմ ուզում... Читать дальше...

Ռուսաստանը չի ստորագրի միջուկային զենքն արգելելու մասին պայմանագիրը. Լավրով

Tert.am (hy) 

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ղազախստանի Հանրապետության հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը չի ստորագրի միջուկային զնեքն արգելող պայմանագիրը:

«Մենք չենք ստորագրի այն, քանի որ կարծում ենք, որ միջուկային զենքի արգելումը նման հրահանգային կարգով անիրատեսական է»,- Լավրովին մեջբերում է Russia Today-ը:

Նախարարի խոսքով՝ մյուս երկրները, որոնք միջուկային զենքի են տիրապետում, նույնպես չեն գնա նման քայլի:

«Հինգ հիմնական միջուկային տերությունները... Читать дальше...

Ա լիգա. «Արցախն» ընդհատեց «Ուրարտուի» հաղթարշավը

Tert.am (hy) 

Ա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 70-76 հաշվով հավասար և լարված պայքարում պարտություն կրեց «Արցախից»: Հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Читать дальше...

Վրաստանը և Թուրքիան պայմանավորվել են ուժեղացնել սահմանային անվտանգությունը

Tert.am (hy) 

Վրաստանը և Թուրքիան հուշագիր են կնքել սահմանային անվտանգությանն ուղղված միջոցառումների ուժեղացման մասին: Ինչպես փոխանցում է Грузия Online-ը, այս մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ կայքում:

Փաստաթուղթը նախօրեին ստորագրվել է Թբիլիսիում Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի և նրա թուրք պաշտոնակից Սուլեյման Սոյլուի հանդիպման ժամանակ:

Ինչպես նշում են վրացական գերատեսչությունից, հուշագիրը թույլ կտա ընդլայնել Վրաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը միջսահմանային հանցավորության դեմ պայքարում... Читать дальше...

Եվրահանձնաժողովը 31 մլն եվրո է հատկացրել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներին 

Tert.am (hy) 

Եվրահանձնաժողովը Լատինական Ամերիկային և Կարիբյան կղզիներին 31 մլն եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, միջոցներն ուղղվելու են հնարավոր բնական աղետներին պատրաստվելուն, ինչպիսիք են արևադարձային ծովամրրիկներն ու փոթորիկները:

Որոշումը կայացվել է «Հարվի», «Իրմա» և «Նեյթ» փոթորիկների հետևանքով հասցված վնասից հետո:

Վերջին 12 տարվա ընթացքում ամենահզոր փոթորիկները դասակարգվել են վտանգավորության 5-ից 4-րդ աստիճանով... Читать дальше...

ՍԴՀԿ-ն դեմ է անձնավորված պայքարին, շատ ավելի կարևոր են համակարգային փոփոխությունները. Նարեկ Գալստյան

Tert.am (hy) 

Դեռ հայտնի չէ, թե ով է Հայաստանի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն, պայքար տանենք, որ ինչ անենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը: «Երկրորդ, այնուամենայնիվ, Հանրապետական կուսակցությունն է մեծամասնություն խորհրդարանում և կարծես թե այս խորհրդարանի լեգիտիմությունը դեռ չի դրվել կասկածի տակ: Այսինքն, ՀՀԿ-ին է մնալու այդ սահմանադրական իրավունքը՝ առաջադրելու վարչապետի թեկնածու»,- նշեց նա: Նարեկ Գալստյանի... Читать дальше...

Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կամրջից. 14 մարդ զոհվել է

Tert.am (hy) 

Հնդկաստանի Բիհար արևելյան նահանգում ավտոբուսն ընկել է կամրջից, ինչի հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով հնդկական աղբյուրը:

Աղբյուրը հաղորդում է, որ կան նաև տուժածներ: Ինչպես նշվում է, ավտոբուսը, որը Աուրայի բնակավայրից ուղևորվելիս է եղել Սիթամարհի քաղաք, բախվել է ցամաքած ջրանցքի վրայով անցնող կամրջի արգելապատնեշին, ապա ցած ընկել և գլխիվայր շրջվել:

Վթարի պատճառները չեն նշվում:

Եմենում ավելի քան 1300 մարդ դիֆթերայով է վարակված. ԱՀԿ

Tert.am (hy) 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ պատերազմի կենտրոնում հայտնված Եմենում դիֆթերիայի համաճարակն արագորեն տարածվել է երկրով մեկ և ավելի քան 1300 մարդու վարակել:

Ինչպես տեղեկացնում է Washington Post-ը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի հայտարարությունը, երեխաներն ու երիտասարդները կազմում են հիվանդների մոտ 80 տոկոսը: Բացի այդ, հիվանդությունից ավելի քան 70 մարդ է մահացել:

Դիֆթերիայի առաջին դեպքը Եմենում գրանցվել է անցյալ տարվա հոկտեմբերին: Դիֆթերիան սուր վարակիչ հիվանդություն է... Читать дальше...

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը զանգահարել և ներկայացել է որպես «Գազպրոմ Արմենիայի» աշխատակից ու հափշտակել 15 մլն դրամի 37 հատ iPhone   

Tert.am (hy) 

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել «Գազպրոմ Արմենիայի» աշխատակից ներկայանալով ավելի քան 15 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու համար:

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ դատապարտյալ Հակոբ Վարդապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ․ դեկտեմբեր ամսին, պատիժ կրելով « Նուբարաշեն» ՔԿՀ-ում, չպարզված անձանց հանցակցությամբ, զանգահարել է «Արմտելեկոմ» ՍՊԸ և ներկայացել որպես «Գազպրոմ Արմենիայի» աշխատակից և խաբեությամբ... Читать дальше...


Музыкальные новости
The Beatles

Вышел трейлер отреставрированного фильма о The Beatles «Let it be»





Персональные новости
Россия

Тарифы ЖКХ вырастут в России





Մոսկվայում պայթյունի վտանգի պատճառով տարհանել են «Օխոտնի Ռյադ» առևտրի կենտրոնը

Tert.am (hy) 

Մոսկվայի կենտրոնում տարհանել են «Օխոտնի Ռյադ» առևտրի կենտրոնի այցելուներին և անձնակազմին: Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների աղբյուրը, տարհանման պատճառը «ականապատման» մասին անանուն հաղորդումն է եղել:

«Պայթյունի վտանգի մասին անանուն զանգից հետո «Օխոտնի Ռյադ» առևտրի կենտրոնից տարհանում են աշխատակիցներին ու այցելուներին», - հայտնել է աղբյուրը:

Ոստիկանությունն ստուգումներ է իրականացնում շենքում:

Հիշեցնենք, որ «Օխոտնի Ռյադ» առևտրի կենտրոնը... Читать дальше...

2018 թ. համայնքներում ներքին ճանապարհների, լուսավորության և աղբահանության խնդիրները պետք է կարգավորվեն. Վարչապետը մարզային խորհրդակցությունն է անցկացրել Արարատում

Tert.am (hy) 

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Վեդի` ծանոթանալու 2017 թ. Արարատի մարզի զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Մարզպետ Արամայի Գրիգորյանը զեկուցել է, որ համայնքների 2017թ.  բյուջեով եկամտային մասը նախատեսվել էր 6 մլրդ 834.7 մլն դրամ, որի դիմաց փաստացի մուտքը կազմել  է 6 մլրդ 907 մլն դրամ, կամ 101.1%, նախորդ տարվա համեմատությամբ ավել է  մուտքագրվել 442.4 մլն դրամով, ինչը պայմանավորված է ինչպես ապառքների, այնպես... Читать дальше...

Զախարովան նշել է «Նովիչոկ» գազի ծագման հավանական աղբյուրները

Tert.am (hy) 

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Նովիչոկ» գազի ծագման առավել հավանական աղբյուրներն են Բրիտանիան, Սլովակիան, Չեխիան, Շվեդիան և, հնարավոր է, ԱՄՆ-ն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

«Ինչպե՞ս է եզրակացություն ստացվել հենց Ռուսաստանի հետ առնչություն ունելալու մասին, եթե նրանք մեզ չեն փոխանցել այդ նմուշները: Չէ՞ որ ըստ տրամաբանության՝ նրանք չունեն այդ նյութից, չպետք է, որ ունենան: Ինչ փորձանմուշի հետ են իրենք համեմատել, որպեսզի նման եզրակացություն անեն: Այստեղից եզրահանգում է գալիս. Читать дальше...

Միջազգային հանրությունը ԼՂ հիմնախնդիրն առաջնային չի համարում․ Օքսֆորդի պրոֆեսոր

Tert.am (hy) 

Հայկական կողմի պնդումները, թե Ադրբեջանը ցեղասպանության նպատակ ունի, և հայկական կողմը Արցախի ժողովրդի ինքնության պահպանման խնդիր է լուծում, ինչպես ժամանակին Կոսովոն, դժվար թե արդյունք տան: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Օքսֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Սբ․ Աննայի քոլեջի գիտաշխատող Նիլ Մաքֆարլեյնը:

«Դա որևէ ազդեցություն չի ունենա դրսի դերակատարների կարծիքի վրա: Ձեր հարաբերությունները Թուրքիայի հետ արդեն վատ են, և կարծես թե ոչ ոք չի ցանկանում դատապարտել Ցեղասպանությունը... Читать дальше...

Իտալիայի ընտրանու հայտացուցակն Արգենտինայի և Անգլիայի հետ խաղերում

Tert.am (hy) 

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Լուիջի Դի Բիաջոն հրապարակել է թիմի հայտացուցակն Արգենտինայի (մարտի 23) և Անգլիայի (մարտի 27) հետ խաղերում: 

Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Спортсмены Якутии стали бронзовыми призерами чемпионата России по вольной борьбе


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Рафаэль Надаль

Легечка обыграл Надаля и сыграет с Медведевым в 1/4 финала «Мастерса» в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Воспитанник Московского дворца пионеров стал лауреатом конкурса «Эксперимент в космосе. Космос для всех»





Путин в России и мире
Москва

Путин: пример поколения ветеранов Великой Отечественной войны вдохновляет и сейчас


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Киеве СБУ проводит облавы против нелояльных Зеленскому


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

«Мой рай»: Волочкова уединилась с тайным спутником на Мальдивах



Москва

Западный въезд в Ростов будет временно закрыт

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net