ԱՊԼ. «Լիվերպուլ»-«Ուոթֆորդ»` 5:0. Սալահը` պոկերի հեղինակ (տեսանյութ)
Անգլիայի առաջնությունում կայացան 31-րդ տուրի մի քանի հանդիպում:
«Լիվերպուլը» սեփական հարկի տակ չխնայեց «Ուոթֆորդին»՝ հաղթելով 5:0 հաշվով: Կլոպի թիմում կրկին փայլեց եգիպտացի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը:
25-ամյա հարձակվողը իր հաշվին պոկեր ձևակերպեց: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոբերտ Ֆիրմինոն, ում գոլային փոխանցում կատարեց կրկին Սալահը:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» 63 միավարով 3-րդն է: «Ուոթֆորդը» 36 միավորով 11-րդ տեղում է: