Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2018

Новости за 13.03.2018

Հրապարակվել է «Ֆանտաստիկ գազաններ. Գրինդևալդի հանցագործությունները» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

Tert.am (hy) 

YouTube-ի Warner Bros. Pictures International ալիքում հրապարակվել է ռեժիսոր Դևիդ Յեյթսի «Ֆանտաստիկ գազաններ. Գրինդևալդի հանցագործությունները» ֆիլմի թրեյլերը:

Ֆիլմը կդառնա նույն ռեժիսորի «Ֆանտաստիկ գազաններ և նրանց բնակության վայրերը» ֆիլմի շարունակությունը. սա Հարրի Փոթերի տիեզերքի սփին-օֆն է, որում պատմվում է 20-րդ դարի սկզբում կախարդական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Ինչպես նշում է РИА Новости-ն, իրադարձությունների հիմնական վայր կդառնա Փարիզը:

Աղբյուրի... Читать дальше...

ՊՆ նոր ծրագրով պահեստազորում գտնվող երիտասարդներին հնարավորություն կտրվի բարձրացնել իրենց կրթական ցենզը և ունենալ բարձր վարձատրվող աշխատանք. Ա. Սաղաթելյան

Tert.am (hy) 

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարած նոր ծրագրով նաև պահեստազորում գտնվող երիտասարդներին հնարավորություն կտրվի մեկ քայլ առաջ կատարել իրենց կարիերայում, բարձրացնել կրթական ցենզը և ունենալ բարձր վարձատրվող աշխատանք:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը:

«Նոր ծրագրերը՝ «Պատիվ ունեմ»-ը, «Ես եմ»-ը տարածվում են զորակոչային տարիքի մոտեցողների վրա: Բայց մենք ունենք բավականաչափ պահեստազոր, այսինքն մարդիկ... Читать дальше...



Մեքսիկայում ոստիկաններն ազատվել են աշխատանքից՝ կիսամերկ զբոսաշրջուհիների հետ լուսանկարվելու համար (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Մեքսիկայի Կանկուն քաղաքում երեք ոստիկան հեռացվել է աշխատանքից՝ լողափում կիսամերկ զբոսաշրջուհիների հետ լուսանկարվելու համար: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկաններն ուղարկվել են այս լողափներ՝ Կինտանա Ռոո նահանգում հաճախակի դարձած բռնությունները կանխելու համար: Նրանցից երեքին նկատել են լողափում՝ կիսամերկ վիճակում արևայրուք ընդունող կանանց հետ:

Նշվում է, որ լուսանկարվելու ժամանակ ոստիկանները զրահաբաճկոններ ու զենք են կրել: Լուսանկարները հրապարակվել են... Читать дальше...

Դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս դրամական փոխհատուցում կտրվի` բնակտարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում

Tert.am (hy) 

Վաղը կառավարության հերթական նիստի չզեկուցվող հարցերի շրջանակում է Հայաստանի Հանրապետության դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին որոշման նախագիծը:

Մշտական բնակության վայրից դուրս նշանակված կամ գործուղված դատախազին փոխհատուցման գումարները վճարում է Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմը՝ նախատեսված բյուջետային միջոցների հաշվին:

Ըստ նախագծի`անհրաժեշտության դեպքում... Читать дальше...

Apple-ը հայտնել է հաջորդ շնորհանդեսի ամսաթիվը

Tert.am (hy) 

Apple կորպորացիան հայտարարել է մշակողների համար նախատեսված ամենամյա WWDC միջոցառման՝ այս տարվա ամսաթիվը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Աղբյուրը տեղեկացնում է, որ Apple-ի շնորհանդեսը կկայանա 2018 թվականի հունիսի 4-8-ը՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքի McEnery Convention Center կենտրոնում:

Ենթադրվում է, որ շնորհանդեսի ժամանակ կներկայացվեն ընկերության macOS, iOS, watchOS և tvOS օպերացիոն համակարգերի նոր տարբերակները: Վերլուծաբանները նաև հաշվարկում են, որ ցուցահանդեսին կներկայացվեն... Читать дальше...



Չնայած Արցախը չճանաչված պետություն է ԱՄՆ-ի համար, Բակո Սահակյանի այցը չի խոչընդոտվել. Սուրեն Սարգսյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ադրբեջանի մոտեցումը մեզ համար նոր չէ, և ինչ-որ տեղ էլ տրամաբանված և տեղին է, ամեն ինչ պետք է անեն՝ խոչընդոտելու Արցախից ցանկացած այցելություն ԱՄՆ։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի Վաշինգտոն այցին և դրա հետ կապված Ադրբեջանի քայլերին:

«Միայն Լեռնային Ղարաբաղի նախագահը չէ, որ այցելել է Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ում եղել են Արցախի արտաքին գործերի նախարարը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը: Այնպես չէ, որ միայն Բակո Սահակյանն է այցելում ԱՄՆ կամ Վաշինգտոն... Читать дальше...

Արգենտինացին օրիգինալ ձևով խայտառակել է իրեն դավաճանած ընկերուհուն (լուսանկար)

Tert.am (hy) 

Արգենտինացին բռնացրել է իր ընկերուհուն դավաճանության պահին և օրիգինալ ձևով խայտառակել նրան: Ուշագրավ միջադեպին անդրադարձել է The Sun-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Մարիան անունով 20-ամյա երիտասարդը պատահաբար գնացել է երեկույթի, որին ներկա էր նաև նրա ընկերուհին: Այդ մասին նա իմացել է, երբ տեսել է իր սիրեցյալին ուրիշի գրկում. զույգն այնքան զբաղված էր համբուրվելով, որ նույնիսկ չնկատեց նրա հայտնվելը:

Նշվում է, որ երիտասարդը չի կորցրել իրեն. նա նստել է նրանց մոտ, սելֆի արել համբուրվողների ֆոնին ու հրապարակել լուսանկարը սոցցանցերում... Читать дальше...

«Եկել եմ, որ գնամ» վավերագրական ֆիլմն անցած ժամանակի մասին է՝ պոետիկ մոտեցմամբ. կինոգործիչներ (ֆիլմ)

Tert.am (hy) 

«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Արուս Հակոբյանի «Եկել եմ, որ գնամ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:  Ֆիլմի հեղինակ Արուս Հակոբյանը ցուցադրությունից հետո քննարկմանը նշեց, թե ֆիլմում արծարծվում է արտագաղթի թեման, որը փորձել է ներկայացնել իր իսկ օրինակով:

«Բոլորս խոսում ենք արտագաղթի մասին, դատարկվող տների ու գյուղերի մասին. ես ինքս իմ օրինակով փորձեցի ցույց տալ այդ  խնդիրը, քանի որ մենք նույնպես հայրենի գյուղից տեղափոխվել ենք, կտրվել տնից, ծննդավայրից: Տատիկի միջոցով ներկայացրել եմ հայությանն առնչվող խնդիր... Читать дальше...

Արուս Հակոբյանի «Եկել եմ, որ գնամ» վավերագրական ֆիլմն անցած ժամանակի մասին է՝ պոետիկ մոտեցմամբ. կինոգործիչներ (ֆիլմ)

Tert.am (hy) 

«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Արուս Հակոբյանի «Եկել եմ, որ գնամ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:  Ֆիլմի հեղինակ Արուս Հակոբյանը ցուցադրությունից հետո քննարկմանը նշեց, թե ֆիլմում արծարծվում է արտագաղթի թեման, որը փորձել է ներկայացնել իր իսկ օրինակով:

«Բոլորս խոսում ենք արտագաղթի մասին, դատարկվող տների ու գյուղերի մասին. ես ինքս իմ օրինակով փորձեցի ցույց տալ այդ  խնդիրը, քանի որ մենք նույնպես հայրենի գյուղից տեղափոխվել ենք, կտրվել տնից, ծննդավայրից: Տատիկի միջոցով ներկայացրել եմ հայությանն առնչվող խնդիր... Читать дальше...

Եկեղեցին հայկական է. Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին նախկին կարգավիճակին վերադարձնելու պահանջով դատական առաջին նիստը հետաձգվել է

Tert.am (hy) 

19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում նշանակված էր առաջին դատական նիստը, որը հետաձգվել է:  
 
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի իրավական հարցերով պատասխանատու Միքայել Ավագյանը:

Նշենք, որ Վիրահայոց թեմը համարում է, որ կեղծ փաստաթղթի հիման վրա եկեղեցին փոխանցվել է վրաց պատրիարքարանին և դիմել է դատարան՝ կամ եկեղեցին Վիրահայոց թեմին վերադարձնելու, կամ նորից եկեղեցին որպես պետության սեփականություն... Читать дальше...

Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարները Ստոկհոլմում քննարկել են երկկողմ համագործակցությունների լայն շրջանակ

Tert.am (hy) 

Պաշտոնական այցով Ստոկհոլմ ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին հանդիպեց Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմին:

Ողջունելով հյուրին՝ Շվեդիայի ԱԳ նախարարը նշեց, որ մեծապես կարևորում է Հայաստանի հետ ընդլայնված համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում, ինչն արտացոլվել է վերջին տարիներին ավանդական դարձած փոխայցելությունների և քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության... Читать дальше...

Desktop-ի պաստառներ, որոնք ապշեցնում են իրենց անկրկնելիությամբ (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Ստեղծարար մարդիկ յուրօրինակ ու հետաքրքիր են դարձնում իրենց շրջապատող ամեն ինչ՝ փորձելով արտասովոր բաներ գտնել նույնիսկ ամենաձանձրալի բաներում:

Այսպես, ոմանք անկրկնելի դարձնում ոչ միայն բնակարանի և աշխատավայրի դիզայնն ու իրենց հագուկապը, այլ նաև Desktop-ի պաստառները՝ գրեթե արվեստի գործերի վերածելով դրանք:

Bored Panda-ն լուսանկարների հավաքածու է կազմել՝ ներկայացնելով Desktop-ի պաստառներ, որոնք ապշեցնում են իրենց անկրկնելիությամբ և ստեղծարար պաստառ տեղադրելու ցանկություն են առաջացնում:

Ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության 2018 թվականի ծրագիրը

Tert.am (hy) 

Մարտի 12-13-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է հայ-բրիտանական ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության հերթական խորհրդակցություններին: Այս ձևաչափով հանդիպումները անցկացվում են ամենամյա հաջորդականությամբ Երևանում և Լոնդոնում` երկու երկրների պաշտպանության նախարարությունների անվտանգության և պաշտպանական քաղաքականության համար պատասխանատու վարչությունների ղեկավարների մակարդակով։

Հայ-բրիտանական խորհրդակցությունների... Читать дальше...

Յամալ թերակղզում ծովացուլը «խանգարել է» բանվորների աշխատանքը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Սաբետա բնակավայրում ծովացուլը «խանգարել է» բանվորների աշխատանքը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ի Север-Пресс ալիքում:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է ծովացուլը որոշ ժամանակ զննում բանվորներին, այնուհետև կրկին սուզվում ջրի մեջ:

Տեսանյութի հեղինակ Ալեքսանդր Իգնատովի խոսքով՝ կենդանին անսպասելիորեն դուրս է եկել ջրից՝ օդ շնչելու համար:

«Մենք սառույցի մեջ անցքեր ենք անում ոչ թե նրա համար, այլ մեզ համար, հատակը նկարահանելու և տիղմային նստվածքը չափելու համար... Читать дальше...


Музыкальные новости
Тимати

Маркетолог Родочинская: новая девушка Тимати копирует Решетову ради бизнеса





Персональные новости
ЦСКА

ЦСКА уступил "Балтике" в 26-м туре чемпионата России





Ադրբեջանը խոչընդոտում է Մեղրու ՀԷԿ-ի կառուցմանը և բանակցում, որ «Հյուսիս-հարավ» էներգետիկ միջանցքն անցնի ոչ թե ՀՀ-ով, այլ Ադրբեջանով. Վ. Դավթյան

Tert.am (hy) 

Էներգետիկայի ոլորտի մասնագետ Վահե Դավթյանի խոսքով՝ Մեղրու ՀԷԿ-ի նախագծի շուրջ բանակցությունները սկսվել են դեռևս խորհրդային տարիներին, և չնայած և՛ իրանական, և՛ հայկական կողմերը հիմա պնդում են, որ այն իրագործվելու է շատ շուտով, դեռ մի քանի տարի կտևի ծրագրի իրագործումը:

«Վերջին տարիներին Մեղրի ՀԷԿ-ի նախագծի իրագործման հետ կապված խոչընդոտներ դարձան Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները»,- ասաց նա՝ նկատելով, որ իրանական կողմն ամբողջությամբ իր վրա է վերցրել ՀԷԿ-ի կառուցման համար նախատեսվող ծախսերը:

Նշենք... Читать дальше...

«Հյուսիս-հարավ ճանապարհային մի­ջանցքը» պետք է ավարտված լիներ 2017 թ. դեկտեմբերի 31-ին, բայց կատարվել է ծրագրի ընդամենը 6 տոկոսը. տնտեսագետ

Tert.am (hy) 

2009 թ. ստորագրված շրջանակային համաձայնագրով «Հյուսիս-հարավ ճանապարհային մի­ջանցքի ներդրումային ծրագիրը» նախատեսվում էր ավարտին հասցնել 2017 թ. դեկտեմբերի 31-ին, բայց առ այսօր կատարվել է այս ծրագրի ընդամենը 6 տոկոսը՝ կառուցվել է 31 կմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

Տնտեսագետը ներկայացրեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» վերաբերյալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների... Читать дальше...

Նախարար Նալբանդյանը Ստոկհոլմում մասնակցել է «Կայուն զարգացման նպատակների իրականացումը. Հայաստանի փորձը» կլոր սեղանին

Tert.am (hy) 

Մարտի 13-ին Ստոկհոլմում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության հարցերով պետքարտուղար Ուլրիկա Մոդեերը բացեցին Շվեդիայի Կառավարության և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված «Կայուն զարգացման նպատակները և 2030 օրակարգի իրականացումը. Հայաստանի փորձը» թեմայով կլոր սեղանը։

Իր բացման խոսքում նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը որոշակի դրական փորձ է կուտակել Կայուն զարգացման նպատակների առաջմղման գործում, և նման միջոցառումները լավ հնարավորություն են այն գործընկերներին... Читать дальше...

Երևան-2800.Գազպրոմ Մոսկովսկին տարել է երկրորդ անընդմեջ հաղթանակը

Tert.am (hy) 

Շարունակում է ընթանալ «Երևան-2800» միջազգային մրցաշարը:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մրցաշարի շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն է  տարել «Գազպրոմ Մոսկովսկին»: Մոսկովյան թիմը  79-71 հաշվով առավելության է հասել Թբիլիսիի «Հունդայի» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Սերգեյ Բիկովը (Գազպրոմ Մոսկովսկի), ով վաստակեց 22 միավոր:

«Ուրարտու» - «Արարատ» հանդիպումը մեկնարկել է ժամը ՝ 20:00-ին:

Աշխարհի խոշորագույն աստղադիտակը գործարկման պահից 11 նոր պուլսար է հայտնաբերել

Tert.am (hy) 

Չինական FAST ռադիոաստղադիտակը (Five hundred meter Aperture Spherical Telescope), որը ներկայում խոշորագույնն է աշխարհում, գործարկման պահից 11 նոր պուլսար է հայտնաբերել: Այս մասին հայտնում է Չինաստանի պետական աստղադիտարանը:

China Daily-ի հաղորդմամբ՝ 2016 թվականի սեպտեմբերին գործարկվելուց հետո այն հայտնաբերել է 51 աստղ, որոնք իրենց բնութագրերով նման են պուլսարների, և դրանցից 11-ը հաստատվել են որպես նոր պուլսարներ՝ այլ երկրների աստղադիտարանների կողմից:

Պուլսարները (ռադիոճառագայթման բաբախող... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

ЭСК указала на ошибки главного арбитра дерби ЦСКА — «Спартак» Казарцева


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Соболенко вышла в ⅛ финала турнира WTA в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Москве заметили первый в России электромобиль Tesla Cybertruck





Путин в России и мире
Москва

Дугин в интервью Такеру Карлсону: "Путин — это традиционный лидер"


Лукашенко в Беларуси и мире
Минск

«Набей им морду, покажи им, что ты настоящий белорус». Лукашенко о поездке спортсменов на Олимпиаду




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Цинизм зашкалил: Елена Зеленская повеселилась в Киеве с герцогиней Эдинбургской


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Антонио Вивальди

«Вивальди. Времена Года. Шнитке. Кончерто Гроссо»: концерт в старинном соборе при поддержке Relax FM



Москва

В Госдуме предложили увеличить МРОТ в России до 30 тысяч рублей

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net