Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կամրջից. 14 մարդ զոհվել է
Հնդկաստանի Բիհար արևելյան նահանգում ավտոբուսն ընկել է կամրջից, ինչի հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով հնդկական աղբյուրը:
Աղբյուրը հաղորդում է, որ կան նաև տուժածներ: Ինչպես նշվում է, ավտոբուսը, որը Աուրայի բնակավայրից ուղևորվելիս է եղել Սիթամարհի քաղաք, բախվել է ցամաքած ջրանցքի վրայով անցնող կամրջի արգելապատնեշին, ապա ցած ընկել և գլխիվայր շրջվել:
Վթարի պատճառները չեն նշվում: