Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2018

Միջազգային հանրությունը ԼՂ հիմնախնդիրն առաջնային չի համարում․ Օքսֆորդի պրոֆեսոր

0

Հայկական կողմի պնդումները, թե Ադրբեջանը ցեղասպանության նպատակ ունի, և հայկական կողմը Արցախի ժողովրդի ինքնության պահպանման խնդիր է լուծում, ինչպես ժամանակին Կոսովոն, դժվար թե արդյունք տան: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Օքսֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Սբ․ Աննայի քոլեջի գիտաշխատող Նիլ Մաքֆարլեյնը:

«Դա որևէ ազդեցություն չի ունենա դրսի դերակատարների կարծիքի վրա: Ձեր հարաբերությունները Թուրքիայի հետ արդեն վատ են, և կարծես թե ոչ ոք չի ցանկանում դատապարտել Ցեղասպանությունը: Ես մասնագետ չեմ՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի դեպքում ցեղասպանություն է եղել, թե՝ ոչ․ բայց քաղաքական արժեքների առումով, ես չեմ տեսնում հավանականություն, որ հայկական կողմը կարող է հաջողություն ունենալ, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում ցեղասպանության հանգամանքի մասին խոսի»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե ինչու Արցախի դեպքում էլ չի կիրառվում Կոսովոյի նախադեպը, փորձագետը նկատեց՝ վերջինի դեպքում ցեղասպանության մասին սահմանման որակումները լրիվ համապատասխանում են: «Դա փաստ է, և տեղի ունեցածը համապատասխանում է ցեղասպանության սահմանման որակումներին»,- ասաց նա:

Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում ոչ մի նորություն չկա. այդ դիտարկման հետ համաձայնեց նաև բրիտանացի գիտաշխատողը: Սակայն նա նաև նշեց․ «Եկեք համոզվենք՝ արդյո՞ք ցանկություն կա երկու երկրների քաղաքական ղեկավարության կողմից նորություն բերելու կարգավորման գործընթացում: Դա մեծապես կախված է, թե ինչին են նրանք հավատում․ Ալիևն ասում է, որ ինքը չի զիջի երբեք Լեռնային Ղարաբաղի անկախության հարցում: Ես չգիտեմ՝ նա դա կանի՞, թե՞ ոչ: Դա կարևոր չէ: Երկու կողմերի քաղաքական մոտեցումները տարբեր են և անհամատեղելի են»,- ասաց նա:

Հայաստանում և Ադրբեջանում սպասվում են քաղաքական գործընթացներ․ առաջինում տեղի են ունենալու վարչապետի, երկրորդում՝ նախագահի ընտրություններ: Հարցին, թե ինչ ազդեցություն կունենան դրանք ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա հարցին, Նիլ Մաքֆարլեյնը պատասխանեց․ «Միշտ դժվար է բանակցելը մինչ ընտրությունները, ավելի հեշտ է դա անել ընտրություններից հետո: Դա ճիշտ է այլ դեպքերում, բայց չեմ կարծում, որ ճիշտ է ԼՂ հիմնախնդրի դեպքում»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե այլ հիմնախնդիրների դեպքում մենք տեսնում ենք միջազգային հանրության ակտիվ ազդեցությունը բանակցային գործընթացի վրա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի դեպքում, դա չի նկատվում, պրոֆեսորը պատասխանեց․ «Շատ մեծ հարգանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության նկատմամբ, պետք է նկատենք, որ նրանք այս հիմնախնդիրը առաջնային չեն համարում․ նրանք սովոր են՝ ոչինչ տեղի չի ունենում, կարևոր չէ, թե դու ինչ ես անում, գործընթացը պարզապես առաջ է գնում․ հիմնախնդրի հետ կապված նոր զարգացումներ չկան: Դա խնդիր է: Կարծում եմ՝ հիմնավորապես այստեղ կողմերի կամքի դրսևորման կարիք կա՝ միջազգային հանրությանը հիմնախնդրում ներգրավելու համար»,- ասաց նա:

Նա նաև նկատեց, որ իրականում միջազգային հանրությունն էլ մեկ միասնություն չէ:  «Դիտարկենք ռուս-ամերիկյան հարաբերությունները: Դրանք ոչ մի հարցում չեն կարողանում համախմբվել»,- նկատեց նա:

Նիլ Մաքֆարլեյնը նաև նկատեց, որ միմյանց հետ չեն փորձում համագործակցել
անգամ Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունը կամ գիտական շրջանակները:

«Կարծում եմ՝ իրավիճակը կարող է փոխվել մի օր, բայց դեռ հիմա ժամանակը չէ: Դժվար թե քաղհասարակությունը կարողանա ինչ-որ բան փոխել հիմնախնդրի բանակցային գործընթացում: Տեսեք՝ ինչ է կատարվում Ադրբեջանում․ նրանք իրենց խնդիրներն ունեն․ երկրի ղեկավարությունը ճնշում է  նրանց, ի՞նչ կլինի նրանց հետ, եթե նրանք որոշեն միանալ ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներին: Դա շատ բարդ խնդիր է: Կարճաժամկետ պլանում, ես հույս չունեմ, որ գործընթացն ինչ-որ տեղ կհասնի, երկարաժամկետ պլանում՝ գուցե հնարավորություններ կան, որ զարգացում կլինի»,- ասաց նա:

ԼՂ հիմնախնդրի դրական զարգացման լավագույն սցենարը, ըստ նրա, շփման գծում բռնությունը կանգնեցնելն է՝ հրադադարի ռեժիմի պահպանման համաձայնագրի համաձայն:

«Եթե բռնությունը դադարի, իրավիճակը հանդարտվի, մենք կտեսնենք, որ ավելի շատ տեղ է բացվում երկխոսության, քաղաքացիական հարասարկության՝ այս հիմնահարցում ակտիվության համար: Եթե փոքր քայլերով առաջ գնաք, իրավիճակը հնարավոր է փոխվի: Եվ դա կարող է ստեղծել հնարավորություն երկու երկրների միջև հարաբերություններ ստեղծելու և միջազգային հանրությանն ավելի ներգրավվելու համար:  Դա կարևոր նախապայման է, որ պետք է իրականանա»,- ասաց նա:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В Москве открылись новые выездные площадки для регистрации брака


Спорт в России и мире
Москва

«Спартак» обыграл «Рубин» в последнем домашнем матче Джикии


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Вера Звонарёва

Звонарёва проиграла американке Крюгер в квалификации турнира в Страсбурге


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Тело пропавшей два дня назад школьницы нашли на востоке Москвы





Путин в России и мире
Москва

В США признали незыблемость поддержки Пекином Москвы после встречи Путина и Си Цзиньпина


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Независимая политика Венгрии привела в ярость США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Тимати

Бывшая пассия Тимати рассказала о замершей беременности



Москва

В Твери дешевела аренда однушек, а дорожали двух- и трех-комнатные квартиры

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net