Հայտնի է, թե երբ կկայանա միլանյան դերբին
Հայտնի է, թե երբ կկայանա Ա Սերիայում կայանալիք «Միլան»-«Ինտեր» հանդիպումը:
27-րդ տուրից հետաձգված խաղը տեղի կունենա ապրիլի 4-ին:
Հիշեցնենք, որ միլանյան դերբին հետաձգվել էր «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի մահվան պատճառով:
Ջենարո Գատուզոյի թիմն այս պահին ընթանում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում՝ 47 միավորով: «Ինտերը» 52 միավորով 5-րդն է: