Ռուսաստանը չի ստորագրի միջուկային զենքն արգելելու մասին պայմանագիրը. Լավրով
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ղազախստանի Հանրապետության հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը չի ստորագրի միջուկային զնեքն արգելող պայմանագիրը:
«Մենք չենք ստորագրի այն, քանի որ կարծում ենք, որ միջուկային զենքի արգելումը նման հրահանգային կարգով անիրատեսական է»,- Լավրովին մեջբերում է Russia Today-ը:
Նախարարի խոսքով՝ մյուս երկրները, որոնք միջուկային զենքի են տիրապետում, նույնպես չեն գնա նման քայլի:
«Հինգ հիմնական միջուկային տերությունները, ինչպես և ոչ պաշտոնական միջուկային տերությունները չեն գնա այդ քայլին, քանի որ առանց միջուկային զենքի աշխարհի առաջընթացի համաձայնեցված սկզբունքն արդեն արտացոլված է Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրում», - հավելել է Լավրովը: