Ա լիգա. «Արցախն» ընդհատեց «Ուրարտուի» հաղթարշավը
Ա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 70-76 հաշվով հավասար և լարված պայքարում պարտություն կրեց «Արցախից»: Հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Կոնստանտին Միրզոյանցը (Արցախ), ով վաստակեց 25 միավոր:
«Ուրարտու» - «Արցախ» պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը՝ 12:00-ին Ստեփանակերտում:
Հիշեցնենք, որ հանդիպման գլխավոր մրցավարն էր ՀԲՖ նախագահ, միջազգային կարգի մրցավար ՝ Հրաչյա Ռոստոմյանը: Նրան օգնում էին Հարություն Եսայանն ու Մնացական Ավետիսյանը: