Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Ноябрь
2016

Новости за 30.11.2016

Վաշինգթոն նահանգում մեկ մարդ է զոհվել ավտոբուսում տեղի ունեցած կրակոցների պատճառով

Tert.am (hy) 

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Ռենտոն քաղաքում ավտոբուսում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ է զոհվել, հաղորդում է King 5 News հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան:

Հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքի մի քանի փողոցներ փակվել են կրակոցների պատճառով:

Կասկածյալը ձեռբակալված է, սակայն տեղի բնակիչներին թույլ չեն տալիսմոտենալ այդ տարածքին:

Ավստրալացին սատկած մեդուզաներ է տարել ոստիկանություն, կարծելով, թե դրանք զոհերի կրծքերի իմպլանտներ են

Tert.am (hy) 

Ավստրալիայի բնակիչը ոստիկանական բաժանմունք է տարել մի քանի սատկած մեդուզա և հայտարարել, որ լողափին կրծքի սիլիկոնե իմպլանտներ է հայտնաբերել, որոնք ամենայն հավանականությամբ պատկանում են սպանված կամ խեղդված կանանց:

Ինչպես հաղորդում է  Sunshine Coast Daily պարբերականը՝  ոստիկանները փորձել են տղամարդուն բացատրել, որ իր բերած իրեղեն ապացույցներն այնքան էլ այն չեն, ինչ ինքն է կարծում, սակայն վերջինս հասել է նրան, որ ոստիկանությունը վերցնի սատկած մեդուզաները որպես իրեղեն ապացույց:

Արդյունքում... Читать дальше...

Շերիլ Քոուլը երեխայի է սպասում 23-ամյա ընկերոջից (լուսանկարներ)

Tert.am (hy) 

33-ամյա երգչուհի Շերիլ Քոուլը երեխայի է սպասում:

Փոքրիկի հայրը հանրահայտ One Direction խմբի անդամ 23-ամյա Լիամ Փեյն է: Սակայն այս դեպքում երիտասարդությունը չի նշանակում անպատասխանատվություն: Երիտասարդը շատ ուրախ է հայր դառնալու կապակցությամբ և չի թաքցնում հոգատարությունը ընկերուհու նկատմամբ:

Շերիլի և Լիամի սիրավեպը սկսվել է այս տարվա փետրվարին: Քոուլն այդ պահին ամուսնացած է եղել երկրորդ անգամ: Հոկտեմբերին նա պաշտոնապես ամուսնալուծվեց և հիմա , ինչպես երևում է, պատրաստ է կյանքի... Читать дальше...



Մերկելը դեմ է հանդես եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները վերսկսելուն  

Tert.am (hy) 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հանդես է գալիս ԵՄ-ին  Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների վերսկսման դեմ, հաղորդում է Reuters գործակալությունը:

Գործակալությունը հղում է կատարում Bild թերթին, որի համարը կհրապարակվի նոյեմբերի 30-ին:  Ինչպես հաղորդում է պարբերականը՝ Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միության հավաքի ժամանակ Մերկելը իր դիրքորոշումն է արտահայտել Թուրքիայի հարցում:

Հաղորդվում է, որ կանցլերը նաև հանձնարարել է ներկայացնել այդ տեղեկությունն ընտրողներին... Читать дальше...

Անգլիայի լիգայի Գավաթ. Լիվերպուլը դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Անգլիայի լիգայի Գավաթի 1/4 եզրափակչում «Լիվերպուլը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Լիդսի» դարպասը:

Խաղի հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի վերջնամասում: «Մերսիսայդցիների» կազմում աչքի ընկան Դիվոկ Օրիգին և Բենջամին Վուդբերնը: 

Այս հաղթանակի շնորհիվ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը դուրս է գալիս Անգլիայի լիգայի Գավաթի կիսաեզրափակիչ:

Հավելենք, որ խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին ավիավթարում զոհված բրազիլական «Շապեկոենսեի» անձնակազմի և ֆուտբոլիստների հիշատակը և հանդես եկան սև թևկապներով... Читать дальше...

Ջենիֆեր Գարներն ու Բեն Աֆլեքը փորձում են պահպանել ընտանիքը  

Tert.am (hy) 

Բեն Աֆլեքի և Ջենիֆեր Գարների ամուսնածության երկարատև պատմությունը ձգձգվում է մեկ տարուց ավել: Հիշեցնենք, որ անցած ամառ տարվա ամուսնությունից հետո դերասանը դավաճանել էր կնոջը րենց երեխաների երիտասարդ դայակի հետ: Դրանից հետո Ջարները տարբեր հարցազրույցներում նշում էր, որ պատրաստվում է ամուսնալուծության գործընթաց սկսել, սակայն երկրար ժամանակ այն հետաձգել է՝ հայտարարելով, որ հիմա չի պատրաստվում նման քայլի գնալ:

Դրա հետ մեկտեղ մամուլին հայտնի է դարել, որ աստղային զույգը շարունակում է նույն տանիքի տակ ապրել... Читать дальше...

Դիետոլոգները հրապարակել են ցելյուլիտի դեմ պայքարի գլխավոր մթերքները

Tert.am (hy) 

Ցելյուլիտի նման երևույթի դեմ պայքարելու համար գոյություն ունի որոշակի սննդակարգ: Հարկավոր է բանան ուտել, որոնք նպաստում են օրգանիզմից ավելորդ ջրի դուրս բերմանը:

Ցիտրուսային մրգերը նպաստում են մաշկի հարթությանը, ինչպես նաև ձգվածությանը: Եթե հում արևածաղիկ ուտել, այն ևս դուրս կբերի ավելորդ ջուրն օրգանիզմից: Ավելի լավ արդյունքի համար կարելի է մեկ օր դրանք թրջել ջրի մեջ հետո նոր ուտել:

Այդ խնդրի դեմ պայքարելու համար հարկավոր է նաև շատ ծովային կաղամբ, կակաո, ջուր, շամպինյոններ օգտագործել... Читать дальше...

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունն այցելել է Թրամփին սպանելու կոչ արած տղամարդուն

Tert.am (hy) 

ԱՄՆ-ի գաղտնի ծառայության գործակալները ստուգման նպատակով այցելել են այն տղամարդուն, ով սոցիալական ցանցի իր հաշվում կոչ է արել սպանել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոլանդ Թրամփին: Այդ մասին հաղորդում է  TMZсо կայքը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

Գաղտնի ծառայության աշխատակիցները և Գրին շրջանի շերիֆի տեղակալը զրուցել են տղամարդու հետ, ով սոցիալական ցանցի իր էջում սքրինշոթ է տեղադրել Թրամփին սպանելու կոչ պարունակող տեքստով:

Տղամարդու հետ զրույցի ընթացքում գործակալները եկել են եզրակացության... Читать дальше...



Որ տարիքից կարելի է երեխային թույլ տալ պլանշետով խաղալ

Tert.am (hy) 

Ժամանակակից աշխարհում, երբ մարդ շրջապատված է հեռախոսներով, պլանշետներով և այլ սարքավորումներով, բոլոր ծնողները տանջվում են կարևոր հարցի շուրջ՝ երբ կարելի է թույլ տալ երեխաներին պլանշետներ կիրառել:

AdMe.ru-ն ներկայացրել է բժիշկ Կոմարովսկու խորհուրդները, թե որ տարիքից կարելի է երեխային թույլ տալ օգտվել նմանատիպ սարքավորումներից:  

Читать дальше...

Ավելի քան 14 մլն մարդ անտեղյակ է, որ ՄԻԱՎ-ով հիվանդ է

Tert.am (hy) 

Աշխարհում ավելի քան 14 մլն մարդ անտեղյակ է, որ սեռավարակով ախտահարված է: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Այս պահին բուժում է ստանում ավելի քան 18 մլն մարդ, նույն թվով մարդ էլ դեռ չի կարողանում բուժում ստանալ, նշում է ԱՀԿ-ն Ժնևում լրագրողների համար հրապարակված հոդվածում: Ընդգծվում է, որ այսօրվա դրությամբ ՄԻԱՎ-ով հիվանդների 40%-ը տեղյակ չէ իր հիվանդության մասին:

«ՄԻԱՎ-ով հիվանդ միլիոնավոր մարդիկ դեռ անհրաժեշտ  բուժօգնություն չեն ստանում նրանց կյանքի փրկության համար... Читать дальше...

Նավթի համաշխարհային գները նվազում են  

Tert.am (hy) 

Լոնդոնյան և յույորքյան առևտրային բորսաներում էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Gazeta.ru-ի հաղորդմամբ` այս մասին վկայում են աճուրդների արդյունքները:

WTI ապրանքանիշի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նյույորքյան առևտրային բորսայում նվազել է 3.57 տոկոսով` կազմելով 44.40 դոլար` մեկ բարելի դիմաց:

Լոնդոնյան բորայում  Brent նավթի հունվարյան ֆյուչերսները ևս նվազել են 3.40 տոկոսով` կազմելով 46.60 դոլար` մեկ բարելի դիմաց:

Դրաքսլերը՝ եվրոպական գրանդ ակումբների նշանառության տակ

Tert.am (hy) 

Գերմանական «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերն այլևս չի ցանկանում հանդես գալ «գայլերի» կազմում: Այդ կապակցությամբ ֆուտբոլիստը կարող է փոխել ակումբային գրանցումն արդեն հունվարին:

Ինչպես հաղորդում է Transfer Market Web-ը, 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են լոնդոնի «Արսենալը», ֆրանսիական ՊՍԺ-ն և Թուրինի «Յուվենտուսը»:

Դրաքսլերի տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 40 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Դրաքսլեը մասնակցել է Գերմանիայի առաջնության 10 հանդիպման,... Читать дальше...

Թուրքիայում մանկական ինտերնատում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 12 մարդ է զոհվել

Tert.am (hy) 

12 մարդ, այդ թվում 11 աղջիկ երեխա է զոհվել Ադանյում գտնվող մանկական ինտերնատում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հաղորդում է  Sabah թերթը:

Զոհերի թվում ինտերնատից մեկ երեխա է և 10-14 տարեկան 11 աղջիկ, հաղորդում է թերթը՝ հղում անելով հրշեջներին:

Եվս 22 մարդ տարհանվել է այրվող եռահարկ շենքից  տեղափոխվել հիվանդանոց: ինչպես հաղորդել է Ադանայի նահանգապետ Մահմուտ Դեիրթաշը՝ նրանք վիրավորվել են ապակու բեկորներից :

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել:

Շակիրան և Ժերար Պիկեն առաջին անգամ են ընտանիքով հանրությանը ներկայացել Սաշայի ծանր հիվանդությունից հետո (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Նոյեմբերի 28-ին 39-ամյա Շակիրան և 29-ամյա Ժերար Պիկեն այցելել են Բարսելոնայում կայացած Estrella Catalan Sports Awards սպորտային մրցանակաբաշխությանը: Միջոցառմանը զույգը ներկայացել է երեխաների՝ Միլանի և Սաշայի հետ միասին:

Լրագրողների ուշադրությունը կենտրոնացած է եղել տղաների վրա, քանի որ վերջերս երգչուհին հաղորդել էր մեկամյա Սաշայի ծանր հիվանդության մասին: Դատելով ծնողների և երեխաների երջանիկ ու առողջ տեսքից՝ այդ ծանր ժամանակահատվածը անցյալում է մնացել:

Նշենք, որ որդու հիվանդության... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Независимый фантастический триллер из девяностых


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Анастасия Потапова вышла во второй круг турнира WTA-1000 в Риме


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Биологи столицы рассказали, каких животных фотоловушки снимают чаще всего





Путин в России и мире
Москва

Путин и Пашинян согласовали вывод пограничников РФ из некоторых областей Армении


Лукашенко в Беларуси и мире
Минск

Марина Василевская передала Александру Лукашенко флаг Беларуси, побывавший на МКС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Святая миссия русского солдата


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Певец

Певец Лоза заявил, что Влада Листьева убили из-за денег



Москва

Пермские экологи сообщили о массовой гибели редких жаб под колесами автомобилей

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net