Մերկելը դեմ է հանդես եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները վերսկսելուն
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հանդես է գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների վերսկսման դեմ, հաղորդում է Reuters գործակալությունը:
Գործակալությունը հղում է կատարում Bild թերթին, որի համարը կհրապարակվի նոյեմբերի 30-ին: Ինչպես հաղորդում է պարբերականը՝ Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միության հավաքի ժամանակ Մերկելը իր դիրքորոշումն է արտահայտել Թուրքիայի հարցում:
Հաղորդվում է, որ կանցլերը նաև հանձնարարել է ներկայացնել այդ տեղեկությունն ընտրողներին, ովքեր ավելի վաղ հետաքրքրվում էին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցի վերաբերյալ կուսակցության դիրքորոշմամբ: