Շերիլ Քոուլը երեխայի է սպասում 23-ամյա ընկերոջից (լուսանկարներ)
33-ամյա երգչուհի Շերիլ Քոուլը երեխայի է սպասում:
Փոքրիկի հայրը հանրահայտ One Direction խմբի անդամ 23-ամյա Լիամ Փեյն է: Սակայն այս դեպքում երիտասարդությունը չի նշանակում անպատասխանատվություն: Երիտասարդը շատ ուրախ է հայր դառնալու կապակցությամբ և չի թաքցնում հոգատարությունը ընկերուհու նկատմամբ:
Շերիլի և Լիամի սիրավեպը սկսվել է այս տարվա փետրվարին: Քոուլն այդ պահին ամուսնացած է եղել երկրորդ անգամ: Հոկտեմբերին նա պաշտոնապես ամուսնալուծվեց և հիմա , ինչպես երևում է, պատրաստ է կյանքի նոր փուլի՝ մայրության: