Որ տարիքից կարելի է երեխային թույլ տալ պլանշետով խաղալ
Ժամանակակից աշխարհում, երբ մարդ շրջապատված է հեռախոսներով, պլանշետներով և այլ սարքավորումներով, բոլոր ծնողները տանջվում են կարևոր հարցի շուրջ՝ երբ կարելի է թույլ տալ երեխաներին պլանշետներ կիրառել:
AdMe.ru-ն ներկայացրել է բժիշկ Կոմարովսկու խորհուրդները, թե որ տարիքից կարելի է երեխային թույլ տալ օգտվել նմանատիպ սարքավորումներից:
Եթե երեխան նման սարքավորումներ է օգտագործում նախքան կյանքը ճանաչելը, դա կարող է ազդել նրա հոգեկան աշխարհի վրա, խախտել շարումների կորդինացիան, հանգեցնել տրավմատիզմի և այլն: Երեխան տեսանում է, թե ինչպես է գնդակը գլորվում և ընկնում գետակը: Իրական կյանքում երեխան դրանից կնեղվեր, սակայն դա պլանշետով տեսնելիս նա չի հասկանում, որ գնդակն ընդմիշտ կորել է:
Երբ հարկավոր է վազել, ցատկել, քայլել, ինչի շնորհիվ ձևավորվում է շարողական համակարգը, մեծանում են թոքերը, սիրտը, իսկ արյունատար անոթները սովորում են մշապես փոփոխվող ֆիզիկական ակտիվությանը, երեխան նստաշ նայում են լուսարձակող էկրանին: Թե ինչի դա կբերի՝ ոչ ոք չգիտի: Դուք և ձեր երեխաները հսկայական փորձի գերիներն եք:
Որպես բժիշկ ես կտրականապես դեմ եմ մինչև երկու տարեկանը համակարգչային խաղերին: Կա ստանդարտ կանոն, որը ծնողները պետք է հետևեն՝ երկու ժամից ոչ ավել էկրանային կյանք: