Դրաքսլերը՝ եվրոպական գրանդ ակումբների նշանառության տակ
Գերմանական «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերն այլևս չի ցանկանում հանդես գալ «գայլերի» կազմում: Այդ կապակցությամբ ֆուտբոլիստը կարող է փոխել ակումբային գրանցումն արդեն հունվարին:
Ինչպես հաղորդում է Transfer Market Web-ը, 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են լոնդոնի «Արսենալը», ֆրանսիական ՊՍԺ-ն և Թուրինի «Յուվենտուսը»:
Դրաքսլերի տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 40 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Դրաքսլեը մասնակցել է Գերմանիայի առաջնության 10 հանդիպման, սակայն աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ:
Հավելենք, որ Բունդեսլիգայի 12 տուրից հետո «Վոլֆսբուրգը» 10 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: