ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունն այցելել է Թրամփին սպանելու կոչ արած տղամարդուն
ԱՄՆ-ի գաղտնի ծառայության գործակալները ստուգման նպատակով այցելել են այն տղամարդուն, ով սոցիալական ցանցի իր հաշվում կոչ է արել սպանել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոլանդ Թրամփին: Այդ մասին հաղորդում է TMZсо կայքը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Գաղտնի ծառայության աշխատակիցները և Գրին շրջանի շերիֆի տեղակալը զրուցել են տղամարդու հետ, ով սոցիալական ցանցի իր էջում սքրինշոթ է տեղադրել Թրամփին սպանելու կոչ պարունակող տեքստով:
Տղամարդու հետ զրույցի ընթացքում գործակալները եկել են եզրակացության, որ նա կատակել է և մտադիր չէ մահաորձ կազմակերպել ԱՄՆ-ի նախագահ դեմ: