Թուրքիայում մանկական ինտերնատում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 12 մարդ է զոհվել
12 մարդ, այդ թվում 11 աղջիկ երեխա է զոհվել Ադանյում գտնվող մանկական ինտերնատում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հաղորդում է Sabah թերթը:
Զոհերի թվում ինտերնատից մեկ երեխա է և 10-14 տարեկան 11 աղջիկ, հաղորդում է թերթը՝ հղում անելով հրշեջներին:
Եվս 22 մարդ տարհանվել է այրվող եռահարկ շենքից տեղափոխվել հիվանդանոց: ինչպես հաղորդել է Ադանայի նահանգապետ Մահմուտ Դեիրթաշը՝ նրանք վիրավորվել են ապակու բեկորներից :
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել: