Ջենիֆեր Գարներն ու Բեն Աֆլեքը փորձում են պահպանել ընտանիքը
Բեն Աֆլեքի և Ջենիֆեր Գարների ամուսնածության երկարատև պատմությունը ձգձգվում է մեկ տարուց ավել: Հիշեցնենք, որ անցած ամառ տարվա ամուսնությունից հետո դերասանը դավաճանել էր կնոջը րենց երեխաների երիտասարդ դայակի հետ: Դրանից հետո Ջարները տարբեր հարցազրույցներում նշում էր, որ պատրաստվում է ամուսնալուծության գործընթաց սկսել, սակայն երկրար ժամանակ այն հետաձգել է՝ հայտարարելով, որ հիմա չի պատրաստվում նման քայլի գնալ:
Դրա հետ մեկտեղ մամուլին հայտնի է դարել, որ աստղային զույգը շարունակում է նույն տանիքի տակ ապրել: Ինչպես նշել է դերասանուհին՝ ինքը նման քայլի է դիմել հանուն երեխաների, որպեսզի նրանք –ամյա լիարժեք ընտանիքում մեծանան:
Այս երկուշաբթի աստղային զույգին նկատել են 7-ամյա որդու հետ լանչի մեկնելիս: Շատ հավանական է, որ զույգին կհաջողվի պահպանել ընտանիքը, չնայած, որ նրանք դեռ չեն հայտարարել ամուսնական հարաբերությունների վերսկսման մասին: Սակայն հայտնի է, որ ոչ Ջենիֆերը, ոչ Բենը նոր հարաբերություններ չեն սկսել: