Բլինքենն Ալիեւին կոչ է արել «անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը»
«Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հեռանկարները։
Պետքարտուղարը խրախուսել է նախագահ Ալիեւին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։ Նա նաեւ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրի վերաբերյալ»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: