ԱՄՆ-ն Ադրբեջանին եւ ՌԴ-ին կոչ է արել «անհապաղ» վերականգնել անխափան տարանցումը
Ելույթ ունենալով Հայաստանի նախաձեռնությամբ գումարված ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում՝ ամերիկացի դիվանագետը, մասնավորապես, ասել է.
«Միացյալ Նահանգները լրջորեն մտահոգված է նրանով, որ Լաչինի միջանցքը խցանված է ավելի քան 30 օր՝ Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի և այլ պաշարների կրիտիկական պակասորդ առաջացնելով։ Այս փաստերն անվիճելի են։
Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել անխափան տարանցումը` հավատարիմ մնալով նախկինում ստանձնած պարտավորություններին... Читать дальше...