Ուկրաինան նոր օգնություն է ստացել Բաքվից էներգահամակարգի վերականգնման համար
Ուկրաինայի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Azerenerji ընկերությունից ստացել է 45 պահեստային էլեկտրակայան։
Սարքավորումների առաջին խմբաքանակը՝ 45 տրանսֆորմատոր եւ 5 պահեստային էլեկտրակայան, արդեն բաշխվել է Ուկրաինայի առավել տուժած շրջանների միջեւ։
2022 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից տրանսֆորմատորների եւ գեներատորների տրամադրումը Ուկրաինային «որպես մարդասիրական օգնություն» «տարակուսանք է առաջացնում Ռուսաստանում»։