Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա
«Կա հստակ գիտակցում, որ մեր հիմնական օրակարգը ծագած հրատապ խնդիրներ հաղթահարելն է ու Արցախն այս իրավիճակից դուրս բերելը»,- Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանն ասել է Արայիկ Հարությունյանը:
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ նա կարեւորել է ներքին միասնականության պահպանումը:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ միայն շրջափակման հետեւանքով ստեղծված ճգնաժամի հաղթահարումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական հիմնախնդիրների համակարգային լուծմանը: