Թուրքիայում ռազմական հեղաշրջման հետևանքով զոհվել է 246 մարդ, չհաշված խռովարարներին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով սպանվել է 246 մարդ, հաշվի չառնելով խռովարարներին: Ավելի քան 2185 մարդ վիրավոր է: Այդ մասին Reuters-ի հետ զրույցում հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի առաջնորդը նշել է, որ ավելի քան չորս հազար մարդ, այդ թվում 103 գեներալ է ձերբակալվել:
Նախագահը նշել է, որ նախքան խռովության բարձրացումը լուրջ բացթողումներ է ունեցել հատուկ ծառայությունը: