Սիցիլիական նեղուցում հատնաբերվել է 17 ապօրինի ներգաղթյալի մարմին
Միջերկրական ծովն անցնելու փորձ արած 17 ապօրինի ներգաղթյալների մարմիններ են հայտնաբերվել հինգշաբթի՝ Սիցիլիական ծոցում իրականացված հատուկ օպերացիայի ժամանակ, հաղորդում է askanews պարբերականը:
Բոլոր մահացածները տղամարդիկ են, որոնցից մեկն՝ անչափահաս:
Իտալիայի ծովային պահպանության կենտրոնի հաղորդմամբ՝ մեկ օրվա ընթացքում հաջողվել է փրկել 1128 մարդու: Նրանց տեղափոխել են չորս նավեր օգնությամբ:
Եվրոպան Երկրորդ աշխարհամարտից հետո ամենածանր ներգաղթային ճգնաժամն է ապրում, որը առաջացել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում մի շարք հակամարտությունների և տնտեսական ճգնաժամի պատճառով: