Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Июль
2016

Новости за 30.07.2016

Թուրքիան հեղաշրջման փորձից հետո փակում է երկրի բոլոր ռազմական ուսումնարանները

Tert.am (hy) 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է բոլոր ռազմական ուսումնարանների փակման մասին: Այդ ուսումնարանների հիման վրա կբացվի պաշտպանության ազգային համալսարան:

«Ռազմական ուսումնարանները կփակվեն, իսկ մի քանի օրվա ընթացքում այդ մասին պաշտոնապես կհայտարարվի: Դրանք կմիավորվեն պաշտպանության ազգային համալսարանի տանիքի ներքո»,- հայտարարել է Էրդողանը A Haber հեռուստաալիքի եթերում:

Հուլիսի 16-ի երեկոյան Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ է իրականացրել: Հիմնական... Читать дальше...

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դուստրը զվարճացել է Չիկագոյում կայացած երաժշտական փառատոնի ժամանկ (լուսանկարներ)

Tert.am (hy) 

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ավագ դստերը՝ 18-ամյա Մալիա Օբամային նկատել են Lollapalooza հանրահայտ երաժշտական փառատոնի ժամանակ, որն ընթանում է Չիկագոյում:  Աղջիկն ընկերների հետ միասին զվարճանում էր: Նույն օրը տեղի է ունեցել դեմոկրատների հավաքը, իսկ փառատոնը կազմակերպվել էր ուղղված Հանրապետական կուսակցության աջակցությանը:

Читать дальше...



Ռամզան Կադիրովը փաստաթղթեր է ներկայացրել Չեչնիայի ղեկավարի ընտրություններին իր թեկնածությունը գրանցելու համար

Tert.am (hy) 

Չեչնիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռամզան Կադիրովը կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր է ներկայացրել` հանրապետության նախագահի ընտրություններին իր թեկնածությունը գրանցելու համար:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` այս մասին Կադիրովը հուլիսի 30-ին գրել է Instagram-ի իր էջում: Քաղաքական գործչի խոսքով` գրանցման մասին որոշումը կկայացվի մինչև օգոստոսի 3-ը:

«Առաջիկայում մենք շատ խնդիրներ ունենք: Համոզված եմ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չեչնիայի ժողովրդի աջակցությամբ մենք... Читать дальше...

Թուրքիայում մահապատժի հարցը կարող են հանրաքվեի հանել

Tert.am (hy) 

Թուրքիայում մահապատիժ սահմանելու հարցի շուրջ որոշումը կարող է ընդունվել համընդհանուր հանրաքվեի միջոցով:

Ինչպես փոխանցում է DW.com-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում:

«Հարցը շատ լուրջ է», - ընդգծել է թուրք նախարարը`հավելելով, որ դրանով պայմանավորված` ցանկալի չէ գործել «պահի ազդեցության տակ»:

Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի համոզմամբ` «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը... Читать дальше...

ԵՄ-ն կոչ է անում Հայաստանում քաղաքական խնդիրները լուծելիս չդիմել բռնության

Tert.am (hy) 

Եվրոպական միության Արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը հայտարարություն է տարածել երևանյան վերջին իրադարձությունների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ մասնավորապես մտահոգություն է հայտնվում Էրեբունիում ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման առնչությամբ:

«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել պատանդ պահվող բժշկական անձնակազմին: Միաժամանակ վերահաստատում ենք մեր կոչը Հայաստանի իշխանություններին` զերծ մնալու... Читать дальше...

Դևիդ Բեքհեմը նկարահանվում է Արթուր արքայի մասին Գայ Ռիչիի ֆիլմում

Tert.am (hy) 

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտած անգլիացի Դևիդ Բեքհեմը նկարահանվում է Գայ Ռիչիի «Կլոր սեղանի ասպետները. Արթուր արքա» ֆիլմում, որն էկրաններին կհայտնվի 2017 թվականին:

«Կարծում եմ Բեքհեմի մասնակցությունը գաղտնիք էր, բայց ենթադրում եմ, որ ներկայում բոլորը խոսում են դրա մասին», - JustJared.com-ի փոխանցմամբ`ասել է ֆիլմում Արթուր արքայի դերակատար Չարլի Հենեմը:

Հենեմը նշել է նաև, որ մեծ հաճույքով է աշխատել Բեքհեմի հետ ֆիլմի նկարահանումների ժամանակ:

«Ավատարի» ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը որոշել է 4 շարունակություն նկարահանել

Tert.am (hy) 

«Ավատար» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնն առաջին մասին թողարկումից տարիներ անց վերջապես կողմնորոշվել է, թե որքան շարունակություն է ունենալու ֆիլմաշարը:

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, ռեժիսորը հայտնել է, որ ֆիլմաշարի  շարունակությունը բաղկացած կլինի 4 մասից: Երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերը կինոթատրոնների էկրաններին կհայտնվեն առաջիկա տասնամյակում:

Օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ Քեմերոնը, ով նկարահանել է նաև «Տիտանիկ» ու «Տերմինատոր» ֆիլմերը, խոստովանել է, որ ըստ նախնական... Читать дальше...



Որն է կատարյալ տարիքային տարբերությունը երկարատև հարաբերությունների համար. ուսումնասիրություն

Tert.am (hy) 

Նոր ուսումնասիրությունը, որին 3000 մարդ է մասնակցել, բացահայտել է զույգի միջև տարիքային տարբերության և հարաբերությունների երկարատևության կապը:

Ինչպես ներկայացնում է The Independent-ը, Ատլանտայի Էմորի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունը պարզել է, որ նման հարաբերակցություն գոյություն ունի. որքան մեծ է զույգի տարիքային տարբերությունը, այնքան մեծ է բաժանության հավանականությունը:

Ինչպես պարզվել է, 5 տարվա տարիքային տարբերություն ունեցողների մոտ ամուսնալուծության հավանականությունը 18 տոկոսով ավելին է... Читать дальше...

Բաղրամյան պողոտայում մի քաղաքացի ինքնահրկիզման փորձ է կատարել (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Բաղրամյան պողոտայում մի քաղաքացի ինքնահրկիզման փորձ է կատարել, այրվածնքերով նստել է գետնին։  Ներկաներն ասում են, այդ արարքին դիմել է՝ ի նշան բողոքի։  Նա հրաժարվեց նստել ոստիականական մեքենան։

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին Մաշտոցի պողոտայով, քիչ առաջ էլ եկան Բաղրամյան պողոտա, որտեղ նստացույց սկսեցին։  

Լուսանկարներ, որոնք այս տարի արժանացել են հազարավոր մարդկանց հիացմունքին

Tert.am (hy) 

Լուսանկարչությունն արվեստի այն ուղղությունն է, որն օր օրի մեծ տարածում է գտնում ողջ աշխարհում: Եվ դա, իհարկե, զարմանալի չէ, քանի որ շուրջբոլորն այնքան գեղատեսիլ վայրեր կան, որոնք հավերժացնել կցանկանար յուրաքանչյուրը:

Այդ է պատճառը, որ շատերն են այսօր տնից դուրս գալիս անգամ իրենց հետ տեսախցիկ վերցնում կամ նույն հաջողությամբ ցանկացած տեսարան լուսանկարում բջջային հեռախոսներով:

Իհարկե, զարմանահրաշ բնությունից ու գեղեցիկ կառույցներից բացի առավել հաջողակ ճանապարհորդներին կամ պրոֆեսիոնալ... Читать дальше...

Կրետե կղզու ափերին 5.2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Tert.am (hy) 

Հունաստանի միջերկրածովյան Կրետե կղզու ափերին 5.2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության (USGS) տվյալները:

Ցնցումները գրանցվել են 17:26-ին (Երևանի ժամանակով` 20:26-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է կղզու արևմտյան Բրիսես բնակավայրից 63.5 կմ հարավ-արևմուտք: Օջախը գտնվել է 9 կմ խորությամբ:

Տուժածների և ավերածությունների մասին լուրեր չեն ստացվել:

«Գահերի խաղը» սերիալի 8-րդ եթերաշրջանը վերջինն է լինելու

Tert.am (hy) 

«Գահերի խաղը» ամերիկյան հեռուստաալիքի 8-րդ եթերաշրջանը վերջինն է լինելու: The Independent-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է HBO հեռուստաալիքի գործադիր տնօրենը:

Վերջինս շաբաթ Լոս Անջելես կատարած այցելության ժամանակ լրագրողներին հայտնել է, որ «Էմմիի» մրցանակակիր հեռուստատեսային ֆանտաստիկ ժանրի էպիկական սերիալը կավարտվի երկու եթերաշրջանից հետո:

Վերջերս մեկնարկել է հեռուստադրամայի 7-րդ եթերաշրջանը, որը կազմված է 7 սերիայից: Նախապես որոշված է եղել, ընդհանուր առմամբ, 75 սերիա նկարել... Читать дальше...

Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի հովիվ է կորել

Tert.am (hy) 

Հուլիսի 30-ին՝ ժամը 21.23-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի հովիվ՝ 1960 թ. ծնված Լ. Վ.-ը կորել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ՊՊԾ գնդի ներսում գտնվող Նորայրի հետ մեր ենթակայանի վարիչը խոսել է, տագնապ կար ձայնում. Թագուհի Ստեփանյան

Tert.am (hy) 

«Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն անհանգստացած է ՊՊԾ գնդում մնացած երկու բուժաշխատողների համար: Tert.am-ի հետ զրույցում ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը տեղեկացրեց, որ շտապ օգնության ենթակայանի  վարիչը խոսել է ՊՊԾ գնդի ներսում գտնվող բժիշկ Նորայր Թևանյանի հետ, որը ենթակայանի վարիչին ասել է, որ տագնապած են անընդհատ հնչող կրակոցների պատճառով:

Նորայրի հետ խոսելու ընթացքում կապը կտրվել է, երկու անգամ փորձել են կապ հաստատել, սակայն մինչև հիմա դա չի հաջողվել:

«Բացի այդ, մենք... Читать дальше...

Morgan Stanley-ն դոլարի փոխարժեքի նվազում է կանխատեսել

Tert.am (hy) 

ԱՄՆ դոլարն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կարժեզրկվի 5 տոկոսով: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին կանխատեսումներ է արել Morgan Stanley բանկի վերլուծաբանը:

Փորձագետի կարծիքով` ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգն առաջիկայում չի բարձրացնի բազային տոկոսադրույքը, ինչի պատճառով էլ ամերիկյան տնտեսության վիճակը կվատթարանա:

«Մենք բավականին վատատեսորեն ենք տրամադրված ԱՄՆ-ի տնտեսական ցուցանիշների պատճառով: Ներքին ցուցանիշները շատ պարզ արտացոլում են տալիս, որ ներքին պահանջարկը նվազելու է»... Читать дальше...

Ազատության հրապարակից մեկնարկեց երթը քաղաքով

Tert.am (hy) 

Քիչ առաջ Ազատության հրապարակից սկսեց երթ դեպի Երևանի կենտրոն. Մաշտոց, Ամիրյան փողոցներ, Հանրապետության հրապարակ: Որոշվեց մի քիչ պտտվել Երևանի փոքր կենտրոնով` ցույց տալու համար, որ «մենք չենք վախեցել, մենք կանք և որ այսպես կլինի ամեն օր, մինչև չենք հասնի մեր և «Սասնա ծռերի» նպատակին:

Նախքան այդ հանրահավաքը վարող Ալբերտ Բաղդասարյանն ինքնակազմակերպման կոչով դիմեց հայ ժողովրդին՝ միասին որոշում կայացնել` ինչ անել, ուր գնալ:

«Եթե այդ որոշումը կլինի Խորենացի փողոցը գնալ, կգանք Խորենացի... Читать дальше...


Музыкальные новости
Баста

«Папа сегодня в Кемерово, и здесь кайф»: как Баста собрал стадион кузбассовцев





Персональные новости
Локомотив

В "Локомотиве" иронично отреагировали на ничью в матче ЦСКА со "Спартаком"





Տեխասում 16 ուղևորով օդապարիկ է ընկել

Tert.am (hy) 

ԱՄՆ Տեխաս նահանգում շաբաթ առավոտյան (երևանի ժամանակով` 16:40-ին) 16 ուղևորների տեղափոխող օդապարիկ է ընկել:  

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, օդապարիկն ընկնելուց առաջ բռնկվել է օդում: Միջադեպը տեղի է ունենցել  Լոքհարթ քաղաքի մոտակայքում, որը գտնվում է նահանգի մայրաքաղաք Օստինից հարավ:  Տուժածների կամ զոհերի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:

Դեպքի վայր է ժամանել Քաղաքացիական ավիացիայի դաշնային գործակալության քննչական խումբը:

Աշխարհում ոչ մի երկիր չկա, որտեղ լրագրողների նկատմամբ բռնություններ են գործադրվում. Թամար Հովհաննիսյան

Tert.am (hy) 

Աշխարհում ոչ մի երկիր չկա, որտեղ լրագրողների նկատմամբ բռնություններ են գործադրվում:

Այսօր հարթակում ներկա դերասանուհի Թամար Հովհաննիսյանը նկատեց, թե մամուլում եղել են մեկնաբանություններ, որ այս քանի օրը չի երևում, ուրեմն, սսկվել է:

«Հավատացեք, ինձ շատ դժվար է սսկացնել»,-ասաց դերասանուհին։ 

Դերասանուհին կոչ արեց, որ մասնագետները դիմեն միջազգային այն կառույցներին, ոչ մի սենթ վարկ չտալ Հայաստանին որևէ ծրագրի համար, որովհետև դրանք սուտ են և չեն իրականացվում:

Իր խոսքում նա դիմեց հայ ժողովրդին` ասելով... Читать дальше...

Սարի թաղը և Նար-Դոսը մոտ կես ժամ հոսանքազրկված էին

Tert.am (hy) 

Այսօր ժամը 19.00-ից ողջ Սարի թաղը, Նար-Դոս փողոցից մինչև Խանջյան փողոցը հոսանքազրկված էր:

Սակայն, ժամը 20.00-ի սահմաններում էլեկտրականությունը վերականգնվեց:

Հիշեցնենք, որ Սարի թաղին, Նար-Դոսին հարակից Խորենացի փողոցում տեղակայված գնդի տարածքում երեկ ու այսօր իրավիճակը խիստ լարված էր, եղան զանգվածային բախումներ, իսկ այսօր դիպուկահարի կրակոցից զոհվեց ոստիկանության զորքերի ծառայող Յուրի Տեփանոսյանը:

Читать дальше...

Ամերիկացիներն իրենց օլիմպիական հավաքականի համազգեստը համեմատել են ՌԴ դրոշի հետ (լուսանկարներ)

Tert.am (hy) 

ԱՄՆ Ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացրել է իր թիմի համազգեստը Ռիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելու համար:

Ինչպես գրում է Корреспондент-ը, օլիմպիական համազգեստը, որի հեղինակն է Ռալֆ Լորենի դիզայներական տունը, քննադատությունների է արժանացել ամերիկացիների կողմից:

ԱՄՆ օգտատերերն իրենց դժգոհությունը հայտնել են թվիթերյան էջերում: Նրանցից շատերն ԱՄՆ-ի մարզական թիմի համազգեստի գույները համեմատում են ՌԴ դրոշի գույների հետ:

«Ինձ թվում է, թե ես տեսնում են ռուսական դրոշը ԱՄՆ-ի հավաքականի համազգեստի վրա»... Читать дальше...

Ամերիկյան թանգարանը բարձր աշխատավարձով պատմաբանի է փնտրում` գարեջուր համտեսելու համար

Tert.am (hy) 

Ամերիկյան պատմության ազգային թանգարանը թափուր աշխատատեղ ունի, որը կարող է լինել շատերի երազած աշխատանքը, այն է ճանապարհորդել երկրով մեկ` գարեջուր ըմպելով, մինչդեռ բոլոր ծախսերը հոգալու է թանգարանը:

Ինչպես գրում է Agence France Presse-ը, վաշինգտոնյան թանգարանի առաջարկած աշխատանքը, որը գնահատվում է տարեկան 64 650 դոլար, բնավ էլ կատակ չէ: Սմիթսոնյան ինստիտուտի մաս կազմող թանգարանը ցանկանում է գարեջրի մասնագետ վարձել երեք տարով, որը ոգելից ըմպելիքի համտեսներ կիրականացնի երկրի տարբեր գարեջրագործարաններում:

«Գարեջուրն... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Результаты забега на 5 км на Московском полумарафоне. Аплачкина и Голоктионов установили рекорды соревнований


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Вероника Кудерметова завершила выступление на турнире WTA в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Прокуратура Москвы: тело мужчины нашли в лесопарке в Сокольниках





Путин в России и мире
Москва

Politico: Россия проиграет войну с НАТО, предупреждает Польша (Topmember)


Лукашенко в Беларуси и мире
Минск

Это - война: литовские беспилотники попытались атаковать Минск




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Продюсера Reuters арестовали за публикацию материалов на YouTube-канале «НавальныйLIVE»



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Алла Пугачёва

Гитарист Пугачевой Левшин рассказал о проблемах со здоровьем у певицы



Москва

В лесу в ТиНАО обнаружен человеческий скелет

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net