Մանչեսթեր Յունայթեդը ջախջախեց Գալաթասարային (լուսանկար, տեսանյութ)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 2016/17թթ. մրցաշրջանի ուսումնամարզական հավաքի շրջանակում ստուգողական հանդիպում է անցկացրել «Գալաթասարայի» հետ եւ հաղթել 5:2 հաշվով:
Խաղի հաշիվը 4-րդ րոպեին բացեց «կարմիր սատանաների» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Պատասխան գնդակը խփեց Սինան Գյումուսը, որից հետո աչքի ընկավ Բրուման:
Առաջին խաղակեսից հետո պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն մի շարք փոփոխություններ կատարեց, խաղադաշտ դուրս բերելով Լինգարդին, Կերիկին, Ֆելաինիին, Ռեշֆորդին եւ Յանգին:
Երկրորդ խաղակեսում «կարմիր սատանաների» խաղում ավելի մեծ եռանդ նկատվեց: Հաշվի հավասարությունը վերականգնեց Ուեյն Ռունին, իսկ 4 րոպե անց ձեւակերպեց դուբլ՝ դիպուկ իրացնելով նշանակված 11 մետրանոց հարվածը:
Խաղի հաշիվը խոշոր դարձրեց Մարուան Ֆելաինին, իսկ հանդիպման վերջնական հաշիվը ձեւակերպեց Խուան Մատան:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց առաջին խաղակեսին: